fbpx
Սպորտ

Ալվես. Նեյմարն անում է ամեն ինչ Բրազիլիայի ընտրանու համար, թիմը կախված է նրա խաղից

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ ազգային հավաքականում կարևորության մասին է խոսել Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը.

«Միշտ էլ հաճելի է տեսնել, թե ինչպես է Նեյմարն անում այն, ինչն ամենալավն է կարողանում: Նա հաճույք է ստանում ու անում է ամեն ինչ Բրազիլիայի ընտրանու համար:

Բրազիլիայի թիմը կախված է Նեյմարի խաղից:

Երբ նա կենտրոնանում է ֆուտբոլի վրա, ապա շատ բարձր կարգ է ցույց տալիս: Եկեք թույլ տանք նրան անել այն, ինչ կարող է՝ խաղալ ֆուտբոլ: ՄԵնք այստեղ ենք, որպեսզի օգնենք Նեյմարին»,-  ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ