Միացյալ Նահանգներից առնվազն 18 լրացուցիչ F-35 մարտական ինքնաթիռ է տեղափոխվել Հորդանանի Մուվաֆֆակ Սալթի օդանավակայան:
Սա նշանակում է, որ Մուվաֆֆակ Սալթի օդանավակայանում Միացյալ Նահանգների ընդհանուր ուժերը այս պահին կազմում են․
30 հատ F-35A
6 հատ EA-18G
24 հատ F-15E
2 հատ A-10C։
Հիշեցնենք, որ արդեն տարածաշրջանում տեղակայված է ԱՄՆ օդուժի մեծ թվաքանակ և USS Abraham Lincoln ավիակիր խումբը, որին կարող է միանալ երկրորդ ավիակիր խումբը։ Հայտնենք նաև, որ մեծաքանակ ռազմական տեխնիկայի տեղափոխումը տարածաշրջան շարունակվում է։

