fbpx
Սպորտ

Անչելոտին մեկնաբանել է Ասենսիոյի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է հարձակվող Մարկո Ասենսիոյի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Իմ կարծիքով՝ նա լավ է խաղում։ Չգիտեմ նա կմնա թիմում, թե ոչ։ Նա կարող է մնալ կամ հեռանալ, չգիտեմ: Դա ինձ առանձնապես չի անհանգստացնում: Այս մրցաշրջանում մեր առջև շատ կարևոր խնդիրներ կան։ Մարկոն կատարում է իր գործը, ինչպես նախորդ տարի, դա կարևոր է: Եթե ​​նա այսպես շարունակի, ապա ակումբը կկարողանա ճիշտ որոշում կայացնել»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել AS-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ