fbpx
Սպորտ

Անչելոտին նշել է, որ Մբապեն նույնպես պետք է ադապտանա Ռեալին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է ակումբի նոր հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

«Առավելապես նա կբերի իր որակները, ինչպես նաև սառնասրտությունը, վերաբերմունքն ու հավատարմությունը: Նա պետք է հարմարվի այս թիմին, ինչպես բոլորը։ Մենք շատ ուրախ ենք նրան այստեղ ունենալու համար, քանի որ նա հիանալի որակներ ունի և, վստահ եմ, հաշվի առնելով նրա անհատականությունը, նա արագ կհարմարվի:

«Ռեալում» բոլորը շատ ուրախ են, որ նա այստեղ է՝ երկրպագուները, ակումբը, խաղացողները, նրա թիմակիցները, մարզիչը: Մենք բոլորս շատ ուրախ ենք։ Մենք վստահ ենք, որ նա շատ լավ հանդես կգա»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ