Metalenz ստարտափը և Samsung Corporation-ը սմարթֆոնները դեմքով բացելու նոր տեխնոլոգիա են մշակել։ Այս մասին հայտնում է Android Police-ը։
Գյուտի կոնցեպտը ներկայացվել է MWC 2024 ցուցահանդեսում։Տեխնոլոգիան հորինել են Metalenz ստարտափի ինժեներները, որը հայտնվել է Հարվարդի լաբորատորիայի հիման վրա։ Polar ID-ի կենսաչափական սենսորը ֆիքսում է դեմքից արտացոլված լույսը և այնուհետև նույնականացնում այն:
Մասնագետների կարծիքով՝ iPhone-ի Face ID-ի այլընտրանք կարելի է համարել Polar ID-ն։ Face ID-ի միջոցով օգտատիրոջ դեմքին նախագծվում է կետային մատրիցա, որը նկարահանվում է տեսախցիկով: Polar ID-ի դեպքում տեսախցիկը ֆիքսում է դեմքից արտացոլված լույսը. ստացված տպավորությունը յուրահատուկ է:
Metalenz-ի փորձագետները նշել են, որ Polar ID-ն շատ ավելի էժան է, քան Face ID-ն և նմանատիպ այլ սենսորները, ինչպես նաև ավելի քիչ տեղ է զբաղեցնում սմարթֆոնում։ Ինժեներների կարծիքով՝ բևեռացված պատկերի վրա հիմնված կենսաչափական սենսորները սմարթֆոններում կհայտնվեն 2025 թվականից ոչ շուտ։

