Արամ Սարգսյանը կլինի վարչապետի թեկնածու

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Aram Sargsyan

Հայաստանում խորհրդարանական առաջիկա ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ (1999-2000 թթ․) Արամ Սարգսյանը։ Սարգսյանը նշել է, որ կուսակցությունում վաղուց որոշվել է, որ ինքը կլինի վարչապետի թեկնածուն, և կարծում է, որ դա օրինաչափ է։ Նա ընդգծել է, որ չի երազում վարչապետի թեկնածու լինել, սակայն վստահ է, որ պետք է լինի արևմտյան արժեքներ պաշտպանող քաղաքական ուժ։

Արամ Սարգսյանը նաև նշել է, որ ցանկանում է, որ խորհրդարանում չլինեն միայն ռուսամետներ և բալանսավորողներ։ «Մեր մասնակցությունը օգտակար կլինի ոչ միայն մեզ, այլ նաև երկրին և նոր ձևավորվող իշխանությանը», – ասել է նա։ Սարգսյանի կարծիքով, անհրաժեշտ է, որ խորհրդարանում լինի ուժ, որը կկարողանա իրականացնել փոփոխություններ և առաջ մղել երկրի զարգացմանը նպաստող քաղաքականություն։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։

Հրապարակող՝

Ամենաթարմ