Արցախի Հանրապետությունում օգոստոսի 12-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք։
Նշվում է, որ այս պահին քովիդով ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 776 քաղաքացու հետազոտություն, որից 994-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։


