Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Հրապարակող՝

Վուլվերհեմպտոն – Մանչեսթեր Յունայթեդ մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

Ամենադիտվածներ

Հունիսի 30-ին Արցախում կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվոում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8979 քաղաքացու հետազոտություն, որից 917-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2901 դեպք: Կատարվել է 26 931 թեստավորում:

Ամենաթարմ