fbpx
Սպորտ

Մոուրինյուն ասել է՝ ինչու էր Դիբալան ծիծաղել փոխարինվելուց հետո

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Իտալիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Մոնցայի» դեմ խաղից հետո խոսել է հարձակվող Պաուլո Դիբալայի հետ երկխոսության մասին՝ վերջինիս փոխարինվելուց հետո։

Արգենտինացուն փոխարինելուց հետո Մոուրինյուն մոտեցել է նրան, ու նրանք սկսել են ծիծաղել։

«Նախորդ մրցաշրջանում, երբ «Յուվենտուսը» խաղում էր այստեղ՝ «Օլիմպիկոյում», և Դիբալան փոխարինվեց, ես նրան ասացի. «Դու շատ լավն ես»: Եվ այսօր ես նրան նույն բանն ասացի։ Մենք ծիծաղեցինք, քանի որ երկուսս էլ հիշեցինք, որ նա արդեն գոլ է խփել այս մարզադաշտում։

Հաճախ կան տաղանդներ, որոնք մեկուսացված են թիմում, բայց Պաուլոն մեծ տաղանդ է, ով խաղում է թիմի հետ և նրա համար: Չնայած այն հանգամանքին, որ նա ստեղծված չէ պաշտպանությունում խաղալու համար, նա նաև օգնում է այնտեղ»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ