Պաու Կուբարսին երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։
Կատալոնական ակումբը հայտարարել է 17-ամյա պաշտպանի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Պայմանագրում նշված է 500 մլն եվրոյի հրաժարագնի կետ։
Կուբարսին իր նորամուտը կատալոնական թիմի հիմնական թիմում նշել է այս տարվա հունվարին։ Ընդհանուր առմամբ, մեծահասակների մակարդակով նա 20 հանդիպում է անցկացրել։