fbpx
Սպորտ

Բարսելոնան որոշում է կայացրել Դե Յոնգի հարցում

«Բարսելոնան» պատրաստ է վճարել 18 միլիոն եվրոյի չափով հետաձգված աշխատավարձը կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին միայն այն պայմանով, որ վերջինս կհամաձայնի լքել կատալոնական ակումբը գալիք տարվա ամռանը։ Այս մասին տեղեկացնում է Football Transfers-ը։

Աղբյուրի տվյալներով՝ հոլանդացի ֆուտբոլիստը պատրաստ է հեռանալ «Բարսելոնայից», եթե նրա աշխատավարձի պարտքը վերջնականապես մարվի։ Նշվում է, որ դե Յոնգը հրաժարվել էր այդ գումարից կորոնավիրուսի համավարակի ընթացքում՝ նպատակ ունենալով օգնել «կապտանռնագույններին» հաղթահարել ֆինանսական դժվարությունները։

27-ամյա կիսապաշտպանը հանդես է գալիս «Բարսելոնայում» 2019 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ