Լա Լիգայի 4-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում «Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին բացեց խաղի հաշիվը (2:1, առաջին խաղակես): Արդեն հանդիպման երկրորդ րոպեին ցուցատախտակի վրա փոխվեցին թվերը. Ֆրենկի դե Յոնգի գոլային փոխանցման շնորհիվ Ֆատին գրավեց մրցակցի դարպասը։
Այնուհետև խաղի 7-րդ րոպեին դե Յոնգը կրկնապատկեց խաղի հաշիվը։ 29-րդ րոպեին աչքի ընկավ «Վալենսիայի» հարձակվող Կևին Գամեյրոն:
«Բարսելոնայի» հիմնական կազմում խաղալով 16-ամյա Ֆատին խփեց իր երկրորդ գոլը։ Առաջին գոլը կիսապաշտպանը հեղինակել էր «Օսասունայի» դեմ խաղի ժամանակ (2:2)։
Երկրորդ կեսում կատալոնացիները ևս երեք անգամ գոլային հարվածներ կատարեցին դարպասապահ Յասպեր Սիլեսենի դարպասին: «Կապտանռնագույնների» կազմում երրորդ գոլը 52-րդ րոպեին խփեց Ժերար Պիկեն, իսկ փոխարինման դուրս գալուց հետո դուբլ ձևակերպեց Լուիս Սուարեսը՝ 61-րդ և 82-րդ րոպեներին:
Մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին Մաքսի Գոմեսը հաշիվը դարձրեց 5:2:
Հատկանշական է, որ Ֆատին դարձավ Լա Լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որին հաջողվեց մեկ խաղի ընթացքում դառնալ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
https://www.youtube.com/watch?v=wMNT82riQT4

