Չեմ կարծում, որ որևէ բան կարող է վնասել ՀՀ և Արցախի ժողովուրդների եղբայրությանը. Ռուբեն Ռուբինյան

Հրապարակող՝

Հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել․ Ռուբինյանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընրության մասին

Ամենադիտվածներ

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Արցախի նախկին ու ներկա նախագահների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատին ներկայանալու քայլը, ասաց, որ դա գնահատում է որպես փաստ:

Մայիսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Արցախի նախկին ու ներկա նախագահների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատին ներկայանալու քայլը, նշեց, որ դա գնահատում է որպես փաստ:

«Չեմ կարծում, որ որևէ բան կարող է վնասել ՀՀ և Արցախի ժողովուրդների եղբայրությանը», – ասաց պատգամավորը:

Արձագանքելով վարչապետի՝ Արցախը հակահեղափոխության կենտրոն դարձնելու մասին հայտարարությանը, Ռուբինյանը նշեց.

«Վարչապետն ասել է հետևյալը, որ եթե ինչ-որ ուժեր փորձեն Արցախը վերածել հակահեղափոխության կենտրոնի, Արցախի ժողովուրդն այն կվերածի հեղափոխության կենտրոնի, և այդ պնդման հետ ես համաձայն եմ: Գաղտնիք չէ, որ պարբերաբար մամուլում գրում են ինչ-որ լարվածության մասին: Վարչապետը հենց այս համատեքստում է ասել` հաշվի առնելով այդ խոսակցությունները, անդրադարձել է այդ թվացյալ վտանգին, և, ըստ էության, ասել, որ այդպիսի վտանգ չկա և չի կարող լինեl այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը հայ ժողովրդի մի մասն է»:

Ամենաթարմ