Դե Հիրոսիմայի և Նագասակիի վրա նետված ռումբերի բոլոր զոհերի անունները ասեք. Թունյանի համեմատությունը

Հրապարակող՝

Դե Հիրոսիմայի և Նագասակիի վրա նետված ռումբերի բոլոր զոհերի անունները ասեք. Թունյանի համեմատությունը

Ամենադիտվածներ

Հունիսի 25-ին Ազգային ժողովի նիստում Հարկային օրենսգրքում փոփոխությունների քննարկման ժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կատակեց՝ մեջբերելով հումորային մի հոլովակ, որտեղ դասախոսը ուսանողին ուզում է անպայման «կտրի» ու խնդրում է ասել Հիրոսիմայի և Նագասակիի վրա նետված ռումբերի բոլոր զոհերի անունները։

Թունյանը դա համեմատեց խորհրդարանի ներկայիս իրավիճակի հետ. Հարկային նոր օրենսգիրքը մեկ քայլ առաջ է, իրենք առաջարկում են այդ քայլն անել, բայց ընդդիմությունը դեմ է դուրս գալիս դրան։ Պատգամավորը հռետորաբար հարցրեց՝ եթե իշխանական խմբակցությունը չմասնակցի քվեարկությանը, ու ընդդիմության դեմ ձայներով օրենքը չընդունվի, ավելի լա՞վ է լինելու։

«Եթե (հարկային նոր օրենսգիրքը) վատն է, ինչո՞ւ են այսօր գործարարները անհամբեր սպասում սրա ընդունվելուն»,- հարցրեց նա:

Պատգամավոր ընդգծեց, որ, չնայած ընդդիմությունը դեմ է քվեարկելու նախագծին, իրենք շնորհակալ են այն աշխատանքի համար, որ միասին արել են իշխանության և ընդդիմության պատգամավորները այս նախագիծը ունենալու համար։

Ամենաթարմ