ԱՄՆ-ում ձերբակալել են Ֆլորիդայից ժամանած երկու գործարարների՝ Լև Պառնասին և Իգոր Ֆրումանին, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ընկերներն» են և օգնում էին նրա փաստաբան Ռուդի Ջուլիանիին։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Գործարարները կասկածվում են ԱՄՆ-ում քարոզչության ֆինանսավորման կանոնները խախտելու մեջ:
Մեղադրանքներն առաջադրվում են ընտրական հանձնաժողովին դավադրության, փաստաթղթերի կեղծման և կեղծիքի վերաբերյալ հոդվածներով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2018 թվականին Պառնասը և Ֆրումանը հանդիպել են ինչպես նախագահի, այնպես էլ նրա որդու և փաստաբանի հետ՝ օգնելով նրանց Ուկրաինայի հետ կապված տարբեր հարցեր լուծելու մեջ:
Հաղորդվում է, որ Պառնասը և Ֆրումանը երկու անգամ նվիրատվություն են կատարել Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավներին՝ փոխանցելով 325 հազար դոլար America First Action ֆոնդի միջոցով։

