«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Facebook-ի էջում գրված է․
«Ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբն արդեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է:
Վերակենդանացման բաժանմունքում իրականացված համայցի ժամանակ մեկ շաբաթ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների առաջին խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը խնդրեց նորեկ գործընկերներին անձամբ ծանոթացնել բաժանմունքում բուժում ստացողների առողջական վիճակին:
Նա հպարտացավ, որ հայ գործընկերների հետ այս կարճ ընթացքում արդյունավետ են աշխատել, կատակով ավելացնելով, որ եթե իրեն աշխատանքի վերցնեն բուժկենտրոնում, հետ չի վերադառնա:
Ֆրանսիայից ժամանած բժիշկների նոր խմբի ղեկավարը Մարսելի Նորտ հիվանդանոցի հայազգի հայտնի բժիշկ, Լորան Փափազյանն է: Նրանից բացի մեկ այլ հայ ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ էլ է եկել` Հայկ Վարդանյանը, ով 26 տարի է արդեն բնակվում է Փարիզում և իր այցի մասին հայաստանաբնակ հարազատներին դեռ տեղյակ չի պահել»։
https://www.facebook.com/sglmc/posts/1314442382097453?__cft__[0]=AZVwu3_xqRFc833pWRjh8LqlFhIrjLdBpUSxs-FwwBeBl9MwIjOEvkXxxb0KrfuhPzyRUVtUYcqPFlPY4Utiqu5Rn0T1Kz17JgBvUr2CrTm6ByL5BqRqjDafz_MwO9bh4q_DM2x-q5ysnawl2yqLJ69tzDALCw8J3e0easm28SOV_YFs0S6zfzXNHLl-y5rQWg0&__tn__=%2CO%2CP-y-R

