«Հայրիկ Թեդ» հեռուստասերիալի համահեղինակ Գրեմ Լայնհենը կոշտ քննադատության է ենթարկել Իռլանդիայի ազգային հեռարձակող RTE-ին՝ «Եվրատեսիլ-2026»-ը բոյկոտելու և իր ստեղծագործությունը որպես քաղաքական գործիք օգտագործելու համար։ Լայնհենը RTE-ի գործողությունները որակել է որպես «հակասեմական հետապնդում» և պահանջել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Քևին Բախուրստի հրաժարականը։
Իռլանդիան, Իսպանիան և Սլովենիան որոշել են չմասնակցել «Եվրատեսիլ»-ին՝ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։ Ի պատասխան՝ RTE-ն որոշել է եզրափակիչ համերգի փոխարեն հեռարձակել «Հայրիկ Թեդ» սերիալի՝ երգի մրցույթին նվիրված դրվագը։ Լայնհենը դա համարում է «հակասեմական քայլ» և հայտարարել է, որ թույլտվություն չի տվել իր ստեղծագործությունը օգտագործելու այդ նպատակով։ Նա ընդգծել է, որ հեռուստաընկերությունը բոյկոտի չի ենթարկել այլ երկրների, ինչը, ըստ նրա, վկայում է երկակի ստանդարտների և հակասեմականության մասին։

