Հայ 4 շախմատիստ Իրանում միջազգային մրցաշարի է մասնակցում

Հրապարակող՝

40954_b

Ամենադիտվածներ

Իրանում մեկնարկել է Կարուն Մասթերս միջազգային մրցաշարը, որին մասնակցում է11 երկրի 53 շախմատիստ, այդ թվում՝ 6 գրոսմայստեր:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով նաև մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և ՖԻԴԵ-ի վարպետներ Գրիգոր Դիլանյանը և Վահե Դանիելյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարում կայացել են մեկնարկային երեք տուրերը: Հայաստանի 4 ներկայացուցիրն էլ վաստակել են 2-ական միավոր և մրցաշարի 3 առաջատարներին զիջում են 1-ական միավորով:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ