Կառավարությունը հավանություն տվեց «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, ըստ որի`
✅ սահմանվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը,
✅ նախատեսվում են առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին զանգվածային լրատվամիջոցներում հանրային իրազեկում իրականացնելու կարգավորումներ,
✅ երկարաձգվում է դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետը,
✅կարգավորվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների իրականացման համար լիազոր մարմին սահմանելու հարցը:

