fbpx
Քաղաքականություն

Պետք է հասկանանք, որ կարևոր դեր ունենք, մենք ենք Անդրկովկասի տերը․ Արա Արայան

Արա Արայանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սերժ Սարգսյանը ասում է, որ պարտվել է ոչ թե Նիկոլենց, այլ ավելի «հզոր ուժերի»: Հետաքրքիր է, այդ ի՞նչ ուժեր են:

Ըստ Սերժի դա Սորոսը չէ: Այստեղ մի հարց տամ հետո շարունակեմ, իսկ ո՞վ զարգացրեց Սորոսի թեման: Երբ դեռ ռուսական ագիտպռոմը այդ մասին չէր խոսում, Հայաստանում Սորոսի թեման եռանդով զարգացում էին «Ադեկվատները», ովքեր համարվում սերժական դրուժինա, այդպես չէ՞: Ինչու՞ էին այն ժամանակ «հեղափոխության» մեջ մեղադրում Սորոսին, իսկ այժմ Սերժը հրաժարվում է այդ թեզից:

Ես այս հարցին վաղուց պատասխանել եմ: Կոնյուկտուրան էր այդպիսին, Սորոսը «հակագլոբալիստական» մռակոբեսերի սարսափն էր, Թրամփը, Պուտինը, Էրդողանը, Նաթանյահուն և մյուսները տարիներ շարունակ ամեն ինչում մեղադրում էին Սորոսին: Սերժենց համար Սորոսը պաշտպանական միջոց էր, իրենցից կրակը շեղելու համար: Թող իրենց չմեղադրեին «հեղափոխության» կազմակերպման համար, վտանգավոր էր:

Լավ, Սորոսից անցնենք, նա չէր Սերժին հաղթողը:

Սերժը իր հարցազրույցում հասկացնում է, որ այդ «մեծ ուժը» ոչ էլ Պուտինն է անհատապես, որ երբեք նրան իշխանություն պահելու խնդրանքով չի դիմել: Ի դեպ սրանով Սերժը գունդ թքեց Քոչարյան Ռոբերտի դեմքին…

Եվ իրոք, 2016-2020 թվերին համաշխարհային «հզոր ուժը» դա մեկ անձ չէր, ոչ էլ քաղաքական ուժերի դաշինք էր, այդ ուժը մի քանի խոշոր ավանտյուրիստների թայֆա էր:

Հենց այդ ուժը իշխանության բերեց Թրամփին: Այդ ուժը փորձեց Բրեքզիտով փլուզել Եվրոմիությունը, հետո Թրամփի օգնությամբ կանգնեցնել Չինաստանին և խփել Իրանին:

Հայաստանն այս մեծ շարժերի արանքում գտնվող երկիր է: Որը կապ ունի թե Սիրիայի, թե Ուկրաինայի և Իրանի հետ:

Այս բոլոր կոնֆլիկտների մեջ ռուսական շահը գազատարներն են: Սիրիայում թույլ չտալ Քաթարից Եվրոպա գազամուղի իրականացմանը, Ուկրաինային խփելով, «Թուրքական հոսք» և «Հյուսիսային հոսք» գազամուղներով ապահովել գազային լծակը Եվրոպայի գլխին և կլանել նույն Ուկրաինան: Իրանական ճակատում, թույլ չտալ որպեսզի Իրանի ու Արևմուտքի հարցերը կարգավորվեն և հանկարծ Իրանից Հայաստանով ու Վրաստանով էներգակիրները Եվրոպա չհասնեն:

Իսրայելի գլխավոր նպատակը Իրանի քայքայումն էր, տարածաշրջանում, արաբական աշխարհում դոմինանտ դիրքեր ապահովվելն էր, որը ուժերից վեր գործ է:

Թուրքիան քանդված Սիրիայից և Իրանից պիտի ստանար իր պատառները և ապահովեր հետագա գոյությունը:

Բրիտանիան Եվրոմիությունը քանդելով պիտի Ամերիկայի հետ պահպաներ իր հեգեմոն դերը:

Այսպիսով հատվեցին Պուտինի, Թրամփի, Ալիևի, Էրդողանի և անգլյացիների շահերը: Արդյունքը Արցախյան պատերազմն էր:

Այո, այդ «մեծ ուժը» հենց այս «հակագլոբալիստական» թայֆան էր, որի գլխավոր մոդերատորն ու կազմակերպիչը Նաթանյահուն է, մյուսները կատարողներ են:

Ի՞նչն էր «թավշյա հեղափոխության» նպատակը: Դա Հայաստանի պաշտպանական ռեակցիան էր: Սերժ Սարգսյանը անկասկած «հեղափոխության» գլխավոր կազմակերպիչներից է: Նա լավ պատկերացնում էր, որ Հայաստանը այդ պահին լրիվ Ռուսաստանին հանձնելը ուղղակի կործանարար կլինի: Առհասարակ, Հայաստանի դիրքն այնպիսին է, որ հենց մեզանից խլում են մեզ պահ տրված 7 շրջանները, անկախ մեր կամքից մենք թռնում ենք ռուսական օրբիտայից դուրս: Սա մի տեսակ տարածաշրջանային «գրավիտացիոն կանոն» է: Եվ Ռուսաստանը հենց այդ պատճառով Արցախյան «բարդ օպերացիան» իրականացրեց հենց Էրդողանի հետ, որպեսզի հսկողության տակ մնան և Հայաստանը և Ադրբեջանը: Բայց սա էլ ժամանակավոր իրավիճակ է…

Հեղափոխությունը կոնսոլիդացրեց հայ ժողովրդին, այն փայլուն գործողություն էր: Որի իրականացման պռոցեսին անկասկած մասնակից եղան «սորոսական» հասարակության ներկայացուցիչները, առանց նրանց դա չէր ստացվի:

Թերևս 2008-ից սկսած այս գործողությունները պլանավորվել են, Սերժ Սարգսյան-Լևոն Տեր Պետրոսյան տանդեմի կողմից: Նիկոլին նրանք վստահել էին ընդիմադիր գործչի դերը: Ստրատեգիան ճիշտ էր: Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 տեսած գործիչները, Ղարաբաղյան պատերազմ ու 90-ականներ տեսած գործիչները պիտի որ լավ հասկանային, որ Հայաստանի անկախացման միակ ճանապարհը «թավշյա» ճանապարհն է, ցանկացած բացահայտ հակապուտինյան դրսևորում կարժանանա Հոկտեմբեր 27-ի պես մի բանի: Մանավանդ արդեն եղել էին Օսեթիան, Ուկրաինան, Ղրիմը․․․

Նիկոլը իշխանությունն ստանալուց քիչ անց սկսեց (Լևոնի հետ) ազատվել Սերժի մարդկանցից: Փորձեց «սեփական խաղը» խաղալ մեծ ուժերի հետ: Գուցե հետագայում նաև Լևոնին գցեց, շուտով դա էլ կպարզվի, Լևոնը շատ զգույշ խաղացող է:

Մեծ հաշվով այս ամենը նորմալ է, քաղաքականությունը բարդ բան է, այն ինչ տեսնում է հասարակությունը դա շղարշ է:

Սերժի հետ շարունակելը նույնպես սխալ էր, քանզի Սերժը արտաքին ճակատում բավականին հաջող քաղաքականություն վարելուն զուգահեռ, ներքին կյանքում ապաշնորհ մարդ է: Նույնը կարելի է ասել ԼՏՊ-ի մասին:

Մեծ ուժերը, վախենալով, որ Թրամփը կարող է չվերընտրվել, սկսեցին Արցախյան պատերազմը, որպեսզի այն դառնա դետոնատոր Իրանական պատերազմի համար, որպեսզի Թրամփի վարկանիշը բարձրանա, ընտրվելու շանսերը մեծանան: Բայց այս անգամ ևս մի գերբնական ուժով հայությունը այդ ծրագիրը խափանեց, այս մասին շատ եմ գրել…

Հիմա, ի՞նչ է պետք Հայաստանին:

Մեզ պետք է դուրս գալ այս ներքին գզվռտոցից, միավորել ուժերը: Գլոբալ կոնյուկտուրան լրիվ մեր օգտին է: Պիտի հասկանանք, որ ԿԱՐԵՎՈՐ դեր ու դիրք ունենք, որ շատ արագ կարող ենք դառնալ զարգացող երկիր, մենք ենք Անդրկովկասի տերը, Բաքուն ու Թիֆլիսը մերն են, ուղեղի կենտրոնը եղել և լինելու է Հայաստանը: Հայ ժողովուրդը եղել և լինելու է ԼԻԲԵՐԱԼ-ԱԶԱՏԱԿԱՆ աշխարհի մաս, այդ աշխարհի առաջամարտիկ ու գաղափարածին: Մտածող, գիր ու գրականություն ունեցող ազգը չի կարող փակ, կոնսերվատիվ, ինչ-որ ազգայնական սահմանափակ համակարգերի մեջ ապրել, սա աքսիոմա է:

Ուրեմն, պիտի հավաքենք մեր մտքերն ու ուժերը և գնանք առաջ: Մեր բոլոր ազգային պետականամետ գործիչները պիտի խաղադրույք անեն երիտասարդության վրա: Բոլոր հին բարքերն ու կարգերը պիտի մերժվեն, հազար տարվա գործեր ունենք կուտակված, միասին պիտի անենք:

Մեծ հաշվով, Սերժը չի պարտվել այդ «հզոր ուժերին», այդ ուժերի ջախջախիչ պարտությունն արդեն տեսանելի է:

Եկեք ավելի լուրջ խաղեր խաղանք…»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ