Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին նշել է այն ֆուտբոլիստին, ում կցանկանար տեսնել «արքայական» ակումբում։
«Ես կցանկանայի Էրլինգ Հոլանդին տեսնել «Ռեալում»
Հուսով եմ, որ այս ֆուտբոլիստը կդառնա ակումբի նախագահ Պերեսի հաջորդ տրանսֆերային նպատակը»,- Գուտիի խոսքերն է փոխանցում Marca պարբերականը։
Հոլանդը ներկայումս «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է: