ՀՀ Կառավարություն 2020 թվականի սուբվենցիոն հայտերի ընդունման գործընթացին զուգահեռ շարունակվում են Կոտայքի մարզպետի այցերը մարզի համայնքներ՝ համայնքային խնդիրները խորքային հասկանալու և հայտերն ընդունելիս առաջնահերթություններ ընտրելու նպատակով:
Այսօր հերթական այցով Ակունքի Նոր Գյուղ բնակավայրում էր:
Համայնքի ղեկավարի և Նոր Գյուղի վարչական ղեկավարի հետ քննարկվել են բնակավայրում ժամանակակից լուծումներով զրոյից նոր մանկապարտեզ կառուցելուն ուղղված քայլերի հաջորդականությունը:
Համայնքի միջոցներով այստեղ նախատեսվում է կառուցել նաև համայնքային փոքրիկ կենտրոն տարեցների և երիտասարդների ժամանցը ավելի քաղաքակիրթ կազմակերպելու համար:
Ռոմանոս Պետրոսյանը անակնկալ այց է կատարել նաև Աբովյանի 5-րդ հիմնական դպրոց:
Դպրոցում ջերմաստիճանը 19-21 աստիճան է: Մարզպետը շրջել է ռուսական թեքումով դասարաններով, ծանոթացել հայրենադարձված ընտանիքների երեխաների ինտեգրման ընթացքին:
Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

