fbpx
Սպորտ

Նադալը կոտրել է քիթը՝ իր իսկ ռակետով

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Ֆաբիո Ֆոնինիի հետ US Open-ի 2-րդ շրջանի հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել։ Թենիսիստը կոտրել է քիթը։

Չորրորդ սեթում Նադալը փորձեց հրվածել գնդակին, որից հետո ռակետը դիպավ կորտին և Ռաֆայելի քթին անդրադարձ կատարեց։ Մարզիկը բժիշկ է կանչել, ով դադարեցրել է արյունահոսությունը և վիրակապել քիթը։

Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա Ռաֆայել Նադալը հաղթեց չորս սեթում՝ 2:6, 6:4, 6:2, 6:1 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ