fbpx
Սպորտ

Բենզեման Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում 7-րդն է

Օգոստոսի 28-ին, կայացավ Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի «Էսպանյոլ» – «Ռեալ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով՝ 3։1 հաշվով։

«Սերուցքայիններին» հաղթանակը բերեց Կարիմ Բենզեման, ով դուբլի հեղինակ դարձավ 88-րդ և 90+10 րոպեներին։

Այժմ նա ունի 222 գոլ Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։ Նա Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացել է 7-րդ տեղ՝ հավասարվելով Սեզար Ռոդրիգեսին։

Բենզեմայից ավելի շատ գոլեր խփել են միայն Ալֆրեդո դի Ստեֆանոն (227), Ռաուլը (228), Ուգո Սանչեսը (234), Թելմո Սարրան (251), Կրիշտիանու Ռոնալդուն (311) և Լիոնել Մեսսին (472):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ