fbpx
Ժամանց

Մահացել է Վիվյեն Վեսթվուդը

81 տարեկանում մահացել է բրիտանացի մոդելավորող Վիվյեն Ուեսթվուդը։ Այս մասին ասվում է նրա Westwood նորաձևության տան հայտարարության մեջ։ Տիկին Վեսթվուդը մահացել է Լոնդոնում՝ շրջապատված ընտանիքի անդամներով։ Մահվան պատճառներն ու այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Վիվյեն Վեսթվուդը համարվում է բարձր նորաձևության մեջ պանկ ոճի հիմնադիրը։ Դիզայնով սկսել է զբաղվել 1970թ.-ից։ 1971 թվականին նորաեւության դիզայներ ու երաժիշտ Մալքոլմ Մաքլարենի հետ նա բացել է Let It Rock հագուստի խանութը։

1990-ականներին տիկին Վեսթվուդը դարձավ երկրորդ բրիտանացի կին մոդելավորողը՝ Մերի Քվանտից հետո, ով իր հավաքածուները ներկայացրեց Փարիզում: Մինչ օրս ամբողջ աշխարհում բացվել են Vivienne Westwood-ի ավելի քան 500 խանութ։ 2018 թվականին թողարկվել է բրիտանացի դիզայների մասին վավերագրական կենսագրական ֆիլմ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ