ՄԻՊ-ը՝ Արսեն Բաբայանի կալանավորման և Հրայր Թովմասյանի անվան հետ կապված քրգործի մասին

Հրապարակող՝

Հրաձգություն ԱՄՆ-ի սինագոգներից մեկի մոտ․ կան վիրավորներ

Ամենադիտվածներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է գլխավոր դատախազին՝ առաջարկելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման առնչությամբ քննարկել այլընտրանքային միջոց կիրառելու հարցը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Արման Թաթոյանը: Գլխավոր դատախազից ՄԻՊ-ը պատասխան դեռ չի ստացել։

Արման Թաթոյանը տեղյակ է նաև, որ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն են երաշխավորություններ ներկայացրել՝ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու մասով: Արսեն Բաբայանի կալանավորումից հետո Արման Թաթոյանն անձամբ այցելել է նրան: Մինչ այդ, երբ Արսեն Բաբայանը ձերբակալված էր, նրա պաշտպանի ահազանգով ՄԻՊ-ի օպերատիվ արձագանքման խումբ էր այցելել նրան: Իսկ կալանավորումից հետո, Արման Թաթոյանը և իր գրասենյակի աշխատակիցները, սեփական նախաձեռնություններով են այցելել Արսեն Բաբայանին:

«Եթե իրավապահներն այդ բեռը չկարողանան կրել ու ցույց տալ, դա կարող է լրացուցիչ զրկանքների բնույթ լինել»,-նշել է Արման Թաթոյանը:

Նա ասաց, որ ՍԴ նախագահի և նրա շուրջ ընթացող տարբեր զարգացումներով հարուցված քրեական գործերը նույնպես մոնիթորինգի ներքո են. «Եվ հատկապես իրավապահ մարմինները պետք է այստեղ զգուշավորություն ցուցաբերեն, որովհետև խոսքը գնում է երկրի Սահմանադրական դատարանի մասին»:

Ամենաթարմ