fbpx
Աշխարհ

Ստոլտենբերգը զենքի նոր մատակարար է գտել Ուկրաինայի համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն անցած շաբաթավերջին այցելել է Հարավային Կորեա, որտեղ հանդիպել է երկրի ղեկավարության հետ և փորձել նրանում նոր դաշնակից գտնել Ուկրաինայի համար: Դաշինքի ղեկավարը պնդել է, որ Սեուլը զենք մատակարարի Կիևին՝ չնայած դա չանելու իր խոստմանը։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։

Իր ելույթներից մեկի ժամանակ Սթոլթենբերգն ընդգծել է. «Այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում, կարևոր է հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար, իսկ այն, ինչ տեղի է ունենում Ասիայում՝ կարևոր է ՆԱՏՕ-ի համար»։ Նա նաև փորձել է համոզել Հարավային Կորեայի իշխանություններին՝ օգտագործելով ռուս-ուկրաինական բանակցությունների մեկնարկն արագացնելու հնարավորության մասին փաստարկը։ Նրա կարծիքով, դրան կնպաստի ռազմական օգնության ավելացումը։

Սթոլթենբերգը նախատեսում է նաև զենքի նոր մատակարար գտնել Ճապոնիայում, ուր նա ժամանել է հունվարի 30-ին։ Չնայած երկիրն Ուկրաինային մատակարարել է քիմիական պաշտպանություն և անօդաչու սարքեր, իշխանությունները հրաժարվել են մահաբեր զենք մատակարարել։

Սեուլը Կիևին տրամադրել է 3,8 միլիոն դոլարի օգնություն՝ ներառյալ զրահաբաճկոններ, վերմակներ, սաղավարտներ և դեղամիջոցներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ