fbpx
Սպորտ

Նեյմարը կարծում է՝ Վինիսիուսը 2024 թ. կստանա Ոսկե գնդակը

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդ համարում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորին։

«Իհարկե, «Ոսկե գնդակը» իրենն է։ Ես նրան եմ երկրպագում: Ես նրան գրեցի թե՛ եզրափակիչից առաջ, թե՛ դրանից հետո։ Ես շատ եմ սիրում այս տղային։ Հիանալի ընկեր, որը ինձ տվել է ֆուտբոլը: Նա անպայման կնվաճի «Ոսկե գնդակը»:

Վինիսիուսը անհավատալի տեսք ունի՝ մեր դրոշն ամբողջ աշխարհում բարձր պահելով: Մենք շատ ուրախ ենք, մենք երկրպագում ենք նրան»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն։

Այս մրցաշրջանում Վինիսիուսն անցկացրել է 39 հանդիպում, խփել 24 գոլ, որից մեկը Չեմպիոնների լիգայի եզրափակչում, կատարել է 11 գոլային փոխանցում։

Մադրիդի «Ռեալի» հետ բրազիլացին հաղթել է Իսպանիայի առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում։ Վինիսիուսը ճանաչվել է նաև գլխավոր եվրագավաթային մրցաշարի լավագույն խաղացող։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ