Դեկտեմբերի 1-ին Նիգերիայում ավելի քան 20 մարդ, այդ թվում մի քանի դպրոցականներ են զոհվել լաստանավի խորտակման հետևանքով: Այս մասին հայտնել Է Dailytrust թերթը:
Միջադեպը տեղի Է ունեցել վաղ առավոտյան երկրի հյուսիսում՝ Կանոյի նահանգում: Խեղդվողների թվում եղել են Բագվայի մուսուլմանական դպրոցի աշակերտներ:
Լաստանավը շրջվել Է և ջրասույզ եղել Վատարի գետով անցման ժամանակ: Ընդամենը լաստանավում եղել Է 47 մարդ: Յոթը փրկվել Է, 20 խեղդվողների մարմինները գտնվել են:

