Հունիսի 26-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքից նախկին մանկապարտեզի շենքը հետ կվերցնի:
Հունիսի 30-ին լրանում է ծանուցման ժամկետը: Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծում է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին:
Տիգրան Վիրաբյանը նշեց, որ 2018-2019 թվականներին տարբեր տնտեսվարողների կողմից տնօրինվող մոտ 5100 քմ տարածք վերադարձվել է համայնքին:
Ժամանակին մանկապարտեզի շենքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանու որոշմամբ անհատույց տրամադրվել էր Ալեքսանյանների ընտանիքին:

