ՔԿ-ն պարզում է Վայոց ձորի մարզպետի մասնակցությունը տեղի ունեցած ծեծկռտուքին

Հրապարակող՝

Զինվորականները հարբած են եղել․ Վայոց ձորի մարզպետը՝ Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Ամենադիտվածներ

Վայոց ձորի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքին մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ քննչական կոմիտեն անհետաձգելի գործողություններ է իրականացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:

Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով:

Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո»,-գրել է Հարությունյանը։

https://www.facebook.com/naira.harutunyan/posts/2676454239065316

Ամենաթարմ