fbpx
Սպորտ

Ռեալի երկրպագունները պահանջում են Օդեգարդի վերադարձը. AS

Այս շաբաթը բավական հիշարժան ստացվեց Մադրիդի «Ռեալի» երիտասարդ ֆուտբոլիստների համար։

Չորեքշաբթի օրը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում 19-ամյա Վինիսիուսը և նրա բրազիլացի հայրենակից Ռոդրիգոն (18) երկուսն էլ ցնցող գոլեր հեղինակեցին։Նրանց գոլերի շնորհիվ  տանտերերը 2-0 հաշվով առավելության հասան «Օսասունայի» նկատմամբ ՝ամրագրելով աննախադեպ հաջողություն։

Քսանչորս ժամ անց Մադրիդի «Անոետա» մարզադաշտում 20-ամյա Մարտին Օդեգարդը կախարդական պահ ստեղծեց դառնալով «Ռեալ Սոսյեդադ» – «Դեպորտիվո Ալավես» (4-0) խաղի բացման գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Օդեգարդը այս ամառ «Ռեալ Սոսյեդադ» էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» երկամյա վարձակալական հիմունքներով։ Ցուցադրելով հիանալի խաղ «Ռեալ» մի շարք երկրպագուներ զարմացած են, թե ինչու Մադրիդյան ակումբը ամռանը բաց թողեց հրաշալի ֆուտբոլիստին։Այս մասին հաղորդում է AS-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ