fbpx
Սպորտ

Ռոդրիգոն ու Իսկոն վերադարձել են. Վինիսուսն ու Լուկասը բաց կթողնեն Գրանադայի դեմ հանդիպումը

Մադրիդի «Ռեալ»-ի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Լա լիգայի հերթական տուրի՝ «Գրանադա»-ի դեմ հանդիպման համար:

Զինեդին Զիդանը անակնկալ կերպով չի հայտավորել Լուկաս Վասկեզին ու Վինիսիուսին։ Սա հավանաբար տակտիկական քայլ է, քանի որ Ռոդրիգո Գոեսը վերադարձել է խաղադաշտ։

Հաջորդ նորությունն այն է, որ Տիբո Կուրտուան չի մասնակցի հանդիպմանը՝ ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։ Նրան կփոխարինի ամռան վերջին անակնկալ կերպով ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխված Ալֆոնս Արեոլան։

Զիդանը հայտավորել է վնասվածքից լիովին ապաքինված Իսկոյին, որը կխաղա Խամեսի կողքին։ Ալվարո Օդրիոզոլան պաշտպանությունում իր տեղն է ստացել՝ Մարսելոյի, Նաչոյի և Մենդիի հետ միասին։

Image

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ