Ռուսական S-400-ները Թուրքիայում հնարավոր կլինի օգտագործել միայն 2020-ի ապրիլից

Հրապարակող՝

Ս-400-ների առաջին խմբաքանակն արդեն տեղափոխվել է Թուրքիա

Ամենադիտվածներ

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը CNN-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ մանրամասներ է հաղորդել ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ:

«Մատակարարումները մոտ ժամանակներս կավարտվեն, և համակարգերը դեկտեմբեր ամսին արդեն հավաքված կլինեն, սակայն սա չի նշանակում, որ դրանք կարող են օգտագործվել դեկտեմբերից, դրանք հնարավոր կլինի օգտագործել միայն ապրիլից, քանի որ շատ կարևոր է ապահովել մասնագետների կրթությունը և պատրաստումը»,- նշել է Դեմիրը:

Ռուսաստանից կործանիչների հնարավոր գնման հարցի առնչությամբ Դեմիրը պատասխանել է, որ դա շատ նոր թեմա է և պետք է ուսումնասիրել այդ առաջարկը:

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին:

Ամենաթարմ