Ռուսաստանի ներկայացուցիչները չեն ժամանի Լեհաստանի և ԱՄՆ-ի կողմից փետրվարի 13-14-ին Վարշավայում կազմակերպվող նախարարական հանդիպմանը՝ նվիրված Մերձավոր Արևելքին: Այս մասին Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Յացեկ Չապուտովիչը հայտնել է երկուշաբթի՝ Rzeczpospolita թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ռուսաստանը տեղեկացրել է, որ չի մասնակցելու խորհրդաժողովին, այն էլ նախքան դրա ծրագրին ծանոթանալը: Դա ցույց Է տալիս, որ այդ խորհրդաժողովը Ռուսաստանի շահերին չի համապատասխանում: Ափսոս, որովհետև Ռուսաստանը կարևոր դեր Է խաղում Մերձավոր Արևելքում», – հրատարակությունը մեջբերում Է նախարարի խոսքը:
Հունվարի 11-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պլանավորում է փետրվարի 13-14-ին Լեհաստանում անցկացնել բարձր մակարդակի միջազգային հանդիպում՝ մշակելու Մերձավոր Արևելքի իրադրության կայունացման մեխանիզմներ, և մասնավորապես, քննարկելու տարածաշրջանում Իրանի ազդեցությունը սահմանափակելու հարցը, որը Պետդեպարտամենտի ղեկավարը բնութագրել է որպես ապակայունացնող: Լեհաստանի ԱԳ նախարարությունը հաստատել է այդ պլանները:

