Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները։
Այս մասին նա ասել է Աստանայում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Շոլցը պնդել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Կիևին։
«Մեզ համար պարզ է նաև, որ միևնույն ժամանակ մշտապես անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակիխաղաղ զարգացման հնարավորությունները»,- ասել է նա՝ նկատելով, որ այժմ ժամանակն է տեսնելու, թե ինչն է հնարավոր։