Բեւեռլի Հիլզում կայացել է BMI Pop Awards-ը, որտեղ Ռոզա Լինն իր հիթային Snap երգով արժանացել է մրցանակի: Այս մասին Ռոզան կիսվել է ինստագրամյան իր էջում: Երգչուհու եվրատեսիլյան երգը, որով նա 2022 թ-ին ներկայացրել էր Հայաստանը, եղել է 2023 թվականի ամենաշատ լսված երգերից, ինչն էլ բերել է մրցանակի:
Մրցանակաբաշխությանը Ռոզա Լինին ուղեկցում էր նաեւ «Նվակ»-ի հիմնադիրներից Թամար Կապրելյանը:
Տարվա երգահան մրցանակին արժանացել է Թեյլոր Սուիֆթը:

