Արցախի Հանրապետություն
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ
Դեկտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել…
Բողոքի ցույց Ստեփանակերտում
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ազնավուրի հրապարակում, տեղի է ունենում բողոքի ցույց՝ «Ազատություն Քոչարյանին» խորագրով։ Այն կազմակերպել է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը»:
Բակո Սահակյանը Ռուբեն Մելիքյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ազգային անվտանգության համակարգը հանդիսանում է պետության կենսագործունեության կարևոր ուղղություններից մեկը և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում…
Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունը.Ադրբեջանական ուժերը բողոքում են
ԳԱԼԱՆ գրում ՝ Կանադայի հայկական կենտրոններում Արցախի դրոշների տեղադրման դեմ վերջին շրջանում ադրբեջանական ուժերը շարունակաբար բողոքներ էին ներկայացնում՝ կիրառելով հակաքարոզչության բոլոր միջոցները: Նշենք, որ ադրբեջանական հոսանքներն այստեղ փորձ են անում ամրապնդել իրենց դիրքերը, սակայն հայ համայնքին ու Հայ Դատի հանձնախմբին հաջողվում է կանխել ցանկացած փորձ, ավելին կանադացի պաշտոնյաները հաճախ այցելություններ են կատարում Արցախ՝ անտեսելով Ադրբեջանի…
Խուլ ու համր քաղաքացիների համար կանցկացվեն հատուկ դասընթացներ
Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների,…
Լ.Մնացականյանը ԱՀ ԱԻՆ ծառայության տնօրեն
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հաստատած կառավարության որոշմամբ` Լեւոն Մնացականյանը ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը: Մեկ այլ հրամանագրով Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:
Արսենալ-Ղարաբաղ. Արցախի դրոշը ծածանվեց Լոնդոնում
Երեկ ուշ երեկոյան Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» ակումբին: Խաղի վերջնամասում դաշտ մտավ ՀՀ ազգային հերոս՝ Մոնթ Մելքոնյանի պատկերով շապիկ հագած երկրպագուն, ով Արցախի Հանրապետության դրոշը ծածանելով, վազեց դեպի Հենրիխ Մխիթարյանը, ով այդ պահին գտնվում էր պահեստայինների նստարանին: Ճանապարհին երկրպագուին կասեցրեցին անվտանգության աշխատակիցները և դուրս բերեցին խաղադաշտից: Նշենք, որ խաղն ավարտվեց 1-0 հաշվով,…
Բակո Սահակյանը ժամանել է Մոսկվա
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա քաղաք, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:
Հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար
09։54 Հեռուստամարաթոնն ավարտվեց. «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար։ 09:20 «Հեռուստամարաթոն 2018»-ի ավարտից 40 րոպե առաջ հայտարարվեց, որ շուրջ 11.5 ժամում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 10 միլիոն 808 հազար 160 դոլար: 08.33 «Հեռուստամարաթոն 2018»-ի ավարտից մեկուկես ժամ առաջ հայտարարվեց, որ տասն ու կես ժամում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 7 միլիոն 976…
Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ
Մոտ երեք ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաեւ կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն: Իսկ վերջերս արդեն լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշել էր, որ շատ լուրջ առաջարկ կա կործանիչների ձեռքբերման վերաբերյալ, որն ուսումնասիրվում է՝ հավելելով, որ հնարավոր է խոսքը ՍՈւ-30ՍՄ կործանիչների մասին է:Այս մասին հայտնում է…












