բիզնես
Բիզնեսը հավատում և վստահում է կառավարության հայտարարած նպատակներին. Արտակ Մանուկյան
ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ կարծիքով՝ բիզնեսի կողմից տնտեսության գնահատման յուրահատուկ ազդակ է նաև գրանցված ֆիրմաների դինամիկան․․․ԱՆ կայքում հրապարակված պետռեգիստրի տվյալների հիման վրա մի իլյուստրատիվ գրաֆիկ եմ կազմել (վերցրել եմ այն հիմնական կազմակերպաիրավական տեսակները, որոնք միտված են բիզնես գործունեության), ինչը ցույց է տալիս, որ բիզնեսը հավատում…
ՄԻՊ-ի մշակած նոր նախագծով առաջարկվում է ներդնել հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի օրենսդրության համակարգում ներդնել բիզնեսի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտ։ Այն կապահովագրի բիզնեսին հակամենաշնորհային օրենսդրության խախտումներից և հնարավորություն կտա խուսափել տուգանքներից, մյուս կողմից՝ պետության կողմից կապահովվի երկրում գործարար միջավայրի բարելավման և զարգացմանն ուղղված հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը։ Նախագծի մշակման հիմքում դրվել են միջազգային չափանիշների և…
Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը
Դիլիջան քաղաքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետը։ Սա թվով արդեն 5-րդ համաժողովն է: Այն անցկացվել է Գեղարքունիքի, Լոռու, Արարատի և Սյունիքի մարզերում։ Համաժողովի ընթացքում քննարկվելու են տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր, ինչպես նաև Տավուշի պոտենցիալը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/382772092356498/?notif_id=1561187806315922¬if_t=live_video_explicit
Վաչե Տերտերյանն իտալացի գործարարների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն հունիսի 10-ին աշխատանքային հանդիպումների շարք է ունեցել Երևանում և Գյումրիում անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած իտալական մի շարք կազմակերպությունների և գործարար շրջանակների հետ։ Փոխնախարարը պանելային քննարկումներ է ունեցել շինարարական և ինժեներական լուծումների մեջ մասնագիտացված ու եվրոպական սմարթ քաղաքների նախագծմամբ զբաղվող DBA Group ընկերության, կոշտ…
Huawei-ի հեռախոսները կզրկվեն Facebook-ի հավելվածներից
Facebook-ը կարգելի Huawei ընկերությանը պատկանող հեռախոսներին իր հավելվածների բեռնումը: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը: Պարբերականը նշում է, որ սա վերջին հարվածն է չինական տեխնոհսկային, որը փորձում է ԱՄՆ պատժամիջոցներից հետո իր բիզնեսը պահպանել: Սակայն ընկերությունից հաղորդել են Reuters-ին, որ այն գնորդները, որոնք արդեն ունեն Huawei-ի հեռախոսներ, կկարողանան օգտվել Facebook-ի հավելվածներից և թարմացումներ…
Մանդատից կհրաժարվեմ միայն, երբ երկրում բոլորը բարեկեցիկ ապրեն. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե բիզնեսը մանդատով պաշտպանելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, ասել է. «Այո´, պարոն վարչապետը ճիշտ է ասում, բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, բայց կարևորը, էլի եմ ասում, պետք է լինեն կապեր, ծանոթություն, ընկերություն, շրջապատ, որովհետև ցանկացած ներդրում կայանում է ծանոթության ու վստահության սեղանի շուրջ: Էսքանից հասկացողը Ծառուկյանին նման հարց…
Վլադիմիր Զելենսկին ժամանակավորապես բիզնեսով չի զբաղվի
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշ ժամանակ չի զբաղվի բիզնեսով: Այս մասին հայտնել է նրա բիզնես գործընկեր Սերգեյ Շեֆերը The Бабель-ին տված հարցազրույցում: Շեֆերը նաև հայտնել է, որ Զելենսկին իր բիզնեսի մի մասը փոխանցել է վստահելի մարդկանց, ովքեր ձայնի հնարավորություն և ազդեցություն ունեն ընկերություններում: «Ընկերության իր մասնաբաժինը ինչ-որ մեկին է փոխանցելու, հնարավոր է ինձ կամ…
ԵԱՏՄ երկրները դեռ պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը
Եվրասիական տնտեսական միության երկրները դեռևս պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծմանը: Հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: «Ներկա փուլում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների բիզնեսը դեռևս պատրաստ չէ պաշտպանել Չինաստանի հետ շուկաների լիաֆորմատ բացումը, ինչպես դա պահանջում են ԱԱԳ-ի ստեղծման կանոնները»,-ասել է Նիկիշինան: Նրա խոքսով` նախքան նման բանակցություններ սկսելը, պետք է…
Նիկոլ Փաշինյանն ու Բորիս Տիտովը պայմանավորվել են բիզես ֆորում անցկացնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահին առընթեր գործարարների իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը դավոսյան օրերին պայմանավորվել են անցկացնել հայ-ռուսական գործարար ֆորում: Այս մասին Մոսկվա-Երևան-Մինսկ-Քիշնև-Տալլին տեսակամրջի ընթացքում հայտնեց Տիտովը՝ նշելով, որ դեռ ամեն ինչ նախնական է, հստակ ժամկետներ չկան: «Դա առաջին հանդիպումն էր, ավելի շատ տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Հետաքրքիր էր իմանալ, թե Հայաստանի նոր…
Պետք է շահագրգռել բիզնեսին՝ մասնակցելու մետրոյի շինարարությանը․ Հակոբ Կարապետյան
Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում և հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչև Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի, մնում է ձորի…
Վրացական խաղալիքների փոքր կազմակերպությունը մեծ կարևություն ունի
Թբիլիսիի Dadari կազմակեպությունը շատ ավելին է, քան պարզապես խաղալիքների կազմակերպություն: Ֆիրմայի 7 աշխատակիցներից 3-ը մտավոր խնդիրներ ունեն՝ կապված սովորելու հետ: Կազմակերպության ամբողջ արտադրանքը համապատասխանում է Եվրամիության ստանդարտներին: Խաղալիքները պատրաստվում են ամուր փայտից և ներկված են օրգանիկ ներկերով: Dadari-ն կարողացել է ընդլայնել իր բիզնեսը այն բանից հետո, երբ վերցրել է 25 000 վրացական լարի (մոտ 8000…
Իմ բիզնեսներն իմ սեփականությունն են, պարտականություն որևէ մեկի առաջ չունեմ. Գագիկ Ծառուկյան
Իմ բիզնեսներն իմ սեփականությունն են, որևէ պարտականություն որևէ մեկի առաջ չունեմ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր ո՞ր բիզնեսի համար է որոշ չափով պարտական ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Միայն պարտականություն ունեմ իմ պետության ու ժողովրդի առաջ, որ իմ պարտքը կատարեմ, որ ժողվորդի դեmքին ժպիտ լինի, փայլ լինի։ Իմ…
Amazon-ը գերազանցեց Microsoft-ին` դառնալով աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը
Օրեր առաջ «Amazon» ընկերությունն իր ողջ արժեքով գերազանցեց «Microsoft»-ին՝ դառնալով աշխարհի ամենամեծ հանրային ընկերությունն ու թարմացնելով «Wall Street» ամսագրի վերջին համարի կարևորագույն ցուցակը։ «Bloomberg»-ի տվյալների համաձայն՝ ընկերության բաժնետոմսերն աճել են 3.4%-ով, իսկ ողջ կապիտալը կազմել է $797 միլիարդ։ Չնայած նրան, որ դեռ սեպտեմբերին «Amazon»-ի «ունեցվածք»-ը հատել էր $1 տրիլիոնը՝ «Microsoft»-ին անցնելու համար չնչին տարբերությունն էլ…
Forbes-ը կազմել է՝ բիզնես վարելու համար աշխարհի լավագույն երկրների ցանկը. Հայաստանը 81-րդն է:
Forbes-ի՝ բիզնես վարելու համար աշխարհի լավագույն երկրների ցանկում Հայաստանը 81-րդ հորիզոնականում է: Կովկասի երկրներից որպես բիզնես վարելու երկիր ամենից առաջատարը Վրաստանն է՝ 44-րդ տեղում, Ադրբեջանը զբաղեցնում է 70-րդ հորիզոնականը: Ռուսաստանի Դաշնությունը ցանկի 55-րդ հորիզոնականում է: Այս մասին հաղորդում է Infocom-ը:














