Գարիկ սարգսյան
Նորաշենցիների պահանջը չի փոխվել․ մարզպետը պետք է վերանայի որոշումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր տեղի ունեցավ Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչների մամուլի ասուլիսը: Վերջիններս նշում էին, որ մարզպետարանի և Կառավարության դիմաց կազմակերպած բողոքի ակցիաները լսելի չդարձրին իրենց ձայնը պատկան մարմինների մոտ: Նորաշենցիները նշեցին նաև, որ չի փոխվել իրենց պահանջը՝ չեղարկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անօրինական որոշումը և նախկին համայնքապետին վերականգնել պաշտոնին: https://www.youtube.com/watch?v=GcuLhOIbBVc Հիշեցնենք՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում քանի…
Բացվել է Դաշտաքարի մանկապարտեզը
Ավարտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Դաշտաքարի համայնքապետարանի, Լոս Անջելեսի «Հայրենիք» միության ֆինանսավորմամբ իրականացված Դաշատաքարի մանկապարտեզի կառուցումը։ Մասնակցելով բացմանը՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը բարի երթ է մաղթել դաշտաքարցի 30 փոքրիկներին, հույս հայտնել, որ մոտ ապագայում համայնքում արձանագրված բազմածնության շնորհիվ մանկապարտեզը կաշխատի ծանրաբեռնվածությամբ։ Մարզպետն ավելացրել է՝ ջանք չենք խնայելու մյուս համայնքներում ևս երեխաների երազանքն իրականություն դարձնելու, տաք…
Երասխի դպրոցը հիմնանորոգվում է
Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր եղել է Երասխ համայնքի դպրոցում, ուր ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Անցյալ դարի 90-ական թթ. ի վեր անբարեկարգության պատճառով չշահագործվող համայնքային դպրոցի մի մասնաշենքում արդեն իսկ իրականացվել են արտաքին ամրացման աշխատանքեր, շինարարությունը բուռն ընթացքի մեջ է: Մասնաշենքի առաջին հարկը հիմնանորոգումից հետո հատկացվելու է համայնքային մանկապարտեզին, երկրորդը՝ դպրոցին: Նշենք, որ հիմնանորոգումն իրականացվում է…
12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգում Արարատի մարզում
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքների լուսանկարները՝ հետևյալ կից գրառմամբ. «Կառավարության ֆինանսավորմամբ Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամասից մինչև Երասխ համայնքի օղակաձև հրապարակ իրականացվում է 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգում։ Այսօր ծանոթացա տարվող աշխատանքներին. ներկա պահին ընթանում են ճանապարհի հարթեցման, հողալցման և ամրացման աշխատանքներ: Շինարարությունն իրականացնող «AAB Construction»…
Մահացել է Զոդի կամրջի ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մահացել է Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը: «Մեծ ցավով տեղեկացա, որ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկը քիչ առաջ հիվանդանոցում մահացել է։ Ցավակցում եմ վերջինիս ընտանիքի անդամներին և հարազատներին, կիսում եմ Ձեզ հետ այդ սարսափելի վիշտը»,…
Եղել եմ այնտեղ, երբ դիերը դուրս էին բերում․ Արարատի մարզպետ
«Շատ ծանր դեպք է, առանձնահատուկ մեր մարզի համար։ Ուղղակի իմ հորդորը բոլոր վարորդներին, պահպանեն կանոնները և նման վայրում հատկապես՝ կամրջի վրա, չփորձեն վազանց կատարել»,-ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որը ևս Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնում է։ Դեպքի մասին տեղեկանալուց հետո մարզպետն արագ հասել է դեպքի վայր։ «Եղել եմ այնտեղ, երբ արդեն դիերը դուրս էին բերում…
Արարատի մարզում իրականացվելու է մեծ ներդրումային ծրագիր. Գարիկ Սարգսյան
Այսօր Մասիս քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում է նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նշել է, որ այժմ Արարատի մարզում իրականացվելու է մեծ ներդրումային ծրագիր, և դրա բարերարը ծնունդով Արարատից է, ծրագրի մասին կխոսվի ավելի ուշ: Անդրադառնալով ՔՊ համագումարի անդամների ընտրությանը՝ Գարիկ Սարգսյանը նշեց, որ իր…
Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել. Արարատի մարզպետ
Հունիսի 12-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու չի հետևում վարչապետի հորդորին՝ ազատվել ծանոթ, բարեկամներին աշխատանքի նշանակելու արատավոր երևույթից, ասաց. «Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե´ մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե´ առհասարակ պետք է աշխատանք ունենան, իրենց տեղը գտնեն»: Անդրադառնալով իր այն բարեկամներին,…
Կոկորդիլոսաբուծարան կառուցելու գործընթացը ընթացքի մեջ է. Գարիկ Սարգսյան
Հունիսի 12-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով մարզում կոկորդիլոսաբուծարան կառուցելու գործընթացին, նշեց, որ այն ընթացքի մեջ է, իրենք պայմանավորվածություն ունեն, որ չխոչընդոտեն, և ներդրումը անպայման լինի: Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է, որ աղմուկից հետո ներդրողը փոշմանել է, մարզպետն արձագանքեց, որ ոչ միայն չի փոշմանել, այլ ավելի պատրաստակամ է ծրագիրը կյանքի…
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին տրամադրվել է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին արձակուրդ տրամադրելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի…
Արարատի մարզպետն ընդունել է 5-ամյա ռեկորդակիր Ալեքսան Խաչատրյանին
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է մարտական կարատեի ազգային ֆեդերացիայի 5-ամյա սան, Սայաթ-Նովա համայնքի բնակիչ Ալեքսան Խաչատրյանին, որը վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետության ռեկորդներ է սահանել․ 1155 անգամ կատարել է կքանիստ վարժությունը` 36 րոպե ժամանակահատվածում, Արագած լեռան հյուսիսային գագաթին (4090 մ․) կատարել է կքանիստ վարժությունը 43 անգամ` 1 րոպե ժամանակահատվածում, մեջքին պառկած, ձեռքերը…
Նախատեսվում է կառուցել տուրիզմի զարգացման կենտրոն Խոր Վիրապից ոչ հեռու. Արարատի մարզպետ
Արտաշատի «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում մայիսի 4-ին մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Վերջինս իր ելույթի ընթացքում նշեց, որ «Խոր Վիրապ» վանական համալիրից ոչ հեռու նախատեսվում է մեկ հեկտարի վրա կառուցել գյուղատնտեսական զբոսաշրջային տուրիզմի զարգացման կենտրոն։ Նա հավելեց, որ մարզում իրականացվելու է նաև հնագիտական…
Արարատի Մարզպետը շրջայց է կատարել Սիփանիկում գյուղում
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը փոխմարզպետ Արթուր Մկրտչյանի և մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության աշխատակից Արմեն Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Սիփանիկ գյուղ։ Համայնքի ղեկավարն ու ավագանու անդամները մարզպետին ներկայացրել են առկա խնդիրները, որից հետո Գարիկ Սարգսյանը շրջել է գյուղում, ծանոթացել գյուղացիների ապրելակերպին։ Սիփանիկցիների բողոքները տարբեր են՝ գյուղի մի մասը ոռոգման ջրի…
Ուրցաձորցիները կառավարության շենքի դիմաց բողոքում են. ըստ նրանց, գյուղապետը կաշառք է բաժանել
Մի խումբ ուրցաձորցիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք հայտարարում են, որ գյուղում ապօրինություններ են տեղի ունենում: Պահանջում են, որ ՀՀ Վերահսկողության պետական ծառայությունը շարունակի ուսումնասիրությունները Ուրցաձորում: «Ով է իրենց թույլ տվել դադարեցնել ստուգումները: 20 տարի շարունակ թալանել են գյուղը»,-բողոքում են գյուղացիները: «Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին հետամուտ լինել, ինքը որ կոչ…














