Եռացատկ

  • Եռացատկորդ Լևոն Աղասյանն ավարտել է ելույթը. ԱԱ

    Եռացատկորդ Լևոն Աղասյանն ավարտել է ելույթը. ԱԱ

    Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 33 մարզիկների պայքարում կապանցի մարզիկը 16.24 մետր արդյունքով գրավել է 29-րդ տեղը և դուրս մնացել պայքարից: Եզրափակիչի ուղեգիր են նվաճել 12 եռացատկորդներ: Լևոն Աղասյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է աթլետիկայի աշխարհի առաջնությունում:  

  • Լևոն Աղասյանը Սկոպյեում ոսկե մեդալ է նվաճել

    Լևոն Աղասյանը Սկոպյեում ոսկե մեդալ է նվաճել

    Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանն առաջինն է Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում: Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած առաջնությունում հայ եռացատկորդը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ գրանցելով 16.46 մետր արդյունք: Հայաստանը ներկայացնող Ժաննա Շահինյանը գնդի հրում ձևում զբաղեցրել է 5-րդ տեղը (47.04 մետր), իսկ Մելինե Ադամյանը 100 մետր արագավազքում 8-րդն է։ Թիմային հաշվարկում Հայաստանը 6-րդ հորիզոնականում…

  • Ցատկերիցս ցանկացածը, եթե հաշվեին, ամենաքիչը արծաթե մեդալ կապահովեի․ Լևոն Աղասյան

    Ցատկերիցս ցանկացածը, եթե հաշվեին, ամենաքիչը արծաթե մեդալ կապահովեի․ Լևոն Աղասյան

    Իտալական Նեապոլում ընթացող 30-րդ Ուսանողական խաղերում եռացատկորդ Լևոն Աղասյանը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը՝ ցատկելով 15 մետր 73սմ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աղասյանը ամփոփեց մրցելույթները Ուսանողական խաղերում. «Իմ կարծիքով ելույթս վատն էր: Շատ կոպիտ սխալ թույլ տվեցի ու չկարողացա պայքարել մեդալի համար։ Նախնական 3 ցատկերից երկուսը ձախողեցի (խմբ. տրորել է կարմիր գիծը, որը չեղյալ է համարում արդյունքը):…

  • Ուսանողական խաղեր․ Լևոն Աղասյանը 10-րդ է

    Ուսանողական խաղեր․ Լևոն Աղասյանը 10-րդ է

    Նեապոլում շարունակվում են 30-րդ ուսանողական խաղերը: Հայաստանը ներկայացնող եռացատկորդ Լևոն Աղասյանը եզրափակչում ցատկել է 15,73 մետր և զբաղեցրել 10-րդ հորիզոնականը՝ 12 մասնակցների մեջ: Հիշեցնենք, որ Լևոնը որակավորման փուլը հաղթահարել էր 16մ 27սմ ցուցանիշով և գրավել էր 3-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

  • Հայ եռացատկորդը արծաթե մեդալ է նվաճել Հունաստանում

    Հայ եռացատկորդը արծաթե մեդալ է նվաճել Հունաստանում

    Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալակիր է դարձել Հունաստանում անցկացված International Jumping Meeting միջազգային մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչը գրանցել է 16.50 մ արդյունք: Առաջին տեղը գրավել է բուլղարացի Գեորգի Ցոնովը, որի արդյունքն էր 16.80 մ: Լևոն Աղասյանի հետ մրցավայր էր մեկնել նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

  • Լևոն Աղասյանը՝ Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության հաղթող

    Լևոն Աղասյանը՝ Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության հաղթող

    Հայաստանի աթլետիկայի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Մարզումներին զուգահեռ մեր պատվիրակները մասնակցել են միջազգային երրորդ մրցաշարին: 1948թ. Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր, եռացատկորդ Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության եռացատկորդների մրցումներում հաղթել է կապանցի Լևոն Աղասյանը: Աղասյանը գերազանցել է միջազգային կարգի վարպետի ցուցանիշը և 16 մ 79 սմ արդյունքով դարձել է հաղթող:…

  • Օրվա ամփոփումը մեկ տեսաշարով /19.02.19/