էրդողան
Թուրքիան այլընտրանք կգտնի F-35-երի համար․ Էրդողան
Թուրքիան կործանիչների իր պահանջարկը կբավարարի այլ տեղերում, եթե ԱՄՆ-ը F-35 չվաճառի, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ ԱՄՆ որոշումը՝ Անկարային F-35-ների արտադրության ծրագրից հանելը, չի խանգարի բավարարել իր պահանջմունքը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները։ «Չեք ուզում Թուրքիային F-35 ինքնաթիռներ վաճառե՞լ։ Ուրեմն բարի եղեք չնեղանալ. Անկարան այլընտրանքային տարբերակներ կդիտարկի»,- ասել է Էրդողանը։…
Թուրքիայում իշխող ԱԶԿ-ը ընտրություններից առաջ փոփոխություններ է կրելու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նահանգային ղեկավարների նիստի ժամանակ հայտարարել է 2023 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում տեղի ունենալիք փոփոխությունների մասին: Այս մասին հայտնում է թուրքական Sözcü լրատվամիջոցը: «Հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականի հունիսին: Իսկ մինչ այդ մեծածավալ աշխատանքներ ենք իրականացնելու և մեր ազգի առջև դուրս ենք գալու,…
Ստամբուլում տեղի է ունեցել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կայքի շնորհանդեսը
Թուրքիայի նախագահի հանրային կապերի բաժինը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին աշխարհին ներկայացնելու համար կայք է գործարկել։ Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլում կայքի շնրհանդեսի ժամանակ նախագահականի հանրային կապերի բաժնի վարիչ Ֆահրեթին Ալթունը նշել է, որ քրիստոնյա ժողովուրդների և հատկապես հայերի համար կարևոր հոգևոր կենտրոն Աղթամարի կղզուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել է տեր կանգնել պատմական գիտակցության…
ՄԱԿ-ը Թուրքիայի արդարադատության համակարգը կարգավորելու կոչ է անում
Փաստաբանների միջազգային կոալիցիան հայտարարել է, որ Թուրքիայի արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը խաթարվում է հազարավոր դատավորների և դատախազների պարբերական ազատումներով կամ բանտարկմամբ: Այս մասին գրում է The Guardian-ը: 2016 թվականի պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից սկսված պաշտոնատար անձանց զտումը հանգեցրել է նրան, որ կասկածյալները ահաբեկչության համար դատապարտվել են առանց ստույգ ապացույցների:…
Թուրքիայում վայրէջք է կատարել ռուսական S-400-ներով բեռնված հերթական ինքնաթիռը
Շարունակվում է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա: Ռուսաստանը Թուրքիա է ուղարկել իր արտադրած S-400-ների բաղադրիչների հերթական խմբաքանակը։ Համակազմի մեջ մտնող այս տեխնիկան նույնպես ուղևորվել է թուրքական մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող ավիաբազա, որտեղ իջել էին նաև հրթիռային համակարգի արձակման կայանները բերած ինքնաթիռները։ Այդ մասին հայտարարել է Russia Today-ը: Թուրքական կողմը հայտարարել է, որ մինչև հիմա իրենց…
S-400-ների գործարքը կարևորագույն գործարքն է ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ․ Էրդողան
Կիրակի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվանել է Ռուսաստանի հետ S-400 զենիթահրթիռային համակարգերը մատակարարելու գործարքը որպես երկրի ժամանակակից պատմության մեջ կարևորագույն համաձայնություն: Այս մասին հաղորդում է Haberler-ը: «Ներկայումս մեր ժամանակակից պատմության մեջ կարևորագույն համաձայնագիր է S-400-ը մատակարարելու գործարքը: Ձեռքբերելով S-400-ը՝ Թուրքիան չի նախապատրաստվում պատերազմի: Հակաօդային պաշտպանության համակարգերը կոչված են ապահովել խաղաղություն և անվտանգություն մեր երկրում:…
Թուրքիայի տնտեսության անկման ֆոնին պաշտոնանկ է արեվ ԿԲ ղեկավարը
Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Մուրաթ Չեթինքայան պաշտոնանկ է արվել, իսկ նրա փոխարեն նշանակվել է իր տեղակալը՝ Մուրաթ Ույսալը: Այս մասին փաստաթուղթը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական պարբերականում: Նշենք, որ Թուրքիայի տնտեսությունը անկում է ապրում: 2018-ի ամռանը երկրի ԿԲ-ն եռակի բարձրացրել էր տոկոսադրույքները եւ արդեն մեկ տարի է պահպանում է 24 տոկոսի մակարդակում՝ փորձելով զսպել գնաճ…
Ստամբուլի դատարանը ծայրահեղ ազգայնականների կազմակերպությունը չգործող է ճանաչել
Ստամբուլի դատարանը «Էրգենեկոն»-ը չգործող կազմակերպություն է ճանաչել: Այս մասին հաղորդում է Sabah-ը: Նշենք, որ «Էրգենեկոն»-ը Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն է։ Պարբերականը նշում է, որ 2003 թվականին «Էրգենեկոն»-ը կասկածվում էր այդ ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պաշտոնից հեռացնելու փորձի մեջ: Sabah-ի տեղեկություններով՝ կրկնակի դատական գործընթացի շրջանակում այդ աղմկահարույց գործով կրկին արդարացվել է 235 կասկածյալ:…
Թրամփն ու Էրդողանը քննարկել են S-400-ների գնումը. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում մտահոգություն է հայտնել Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման առիթով և կոչ է արել համագործակցել Վաշինգտոնի հետ ՆԱՏՕ ամրապնդման համար։ Այս մասին ասվում է Օսակայում G20 գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին հայտարարությունում, որը շաբաթ օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Այս…
Թուրք քաղաքական գործչին կդատեն Էրդողանին վիրավորելու համար
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Ստամբուլի գլխավոր դատարաի առջեւ, որպեսզի աջակցեն ընդդիմադիր քաղաքական գործչին, որին սպառնում է 17 տարվա բանտարկություն կառավարության հասցեին թվիթների շարքի պատճառով։ Քանան Քաֆթանջըօղլուն, որը գլխավորում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Ստամբուլի բաժանմունքը, մեղադրվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և թուրքական պետությունը թվիթներում «վիրավորելու» համար, որոնք հրապարակվել են 2012-2017 թվականներին։ Նրա կողմնակիցները հավաքվել են…
Փայլանն անդրադարձել է Թուրքիայի ծանր տնտեսական վիճակին
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի ծանր տնտեսական վիճակին։ Կարո Փայլանը թվիթերյան իր էջում գրել է. «Երբ իշխանության ռեսուրսները վերջանում են, սկսում են փող տպել։ Պարոն փեսան (Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաք) Կենտրոնական բանկից պահուստային 40 մլրդ լիրան ուղղելու է բյուջեին։ Այս քայլով 40 մլրդ լիրա է տպվելու, որի հետևանքով…
Թուրքիայում պարտադիր զինծառայությունը դարձել է ընդամենը 6 ամիս
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է պարտադիր զինվորական ծառայության մասին նոր օրինագիծը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նոր օրինագծով այսուհետ Թուրքիայում պարտադիր զինվորական ծառայությունը 12 ամսից դառնալու է ընդամենը 6 ամիս։ Այժմ ծառայության մեջ գտնվող եւ 6 ամիսը լրացրած զինծառայողները զորացրվելու են։ Նշվում է, որ այս օրենքով կզորացրվի մոտ 120 հազար զինծառայող։
Պատրաստվելու ենք նոր ժողովրդավարության կառուցմանը. Կարո Փայլան
Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի հետ կապված իր թվիթերյան էջում գրառում է կատարել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը: «Էրդողանի մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար ենք բռնելու։ Իսկ վաղն էլ պատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը»,- գրել է Կարո Փայլանը: Հիշեցնենք՝ հունիսի 23-ին Ստամբուլում մեկնարկել էին քաղաքապետի ընտրություններ
Էրդողանի նախկին խորհրդականը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Անկարայի դատարանը Ֆեթուլահ Գյուլենի հետ կապված մի շարք անձանց ցմահ ազատազրկման է դատապարտել։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն: Մասնավորապես, 2016 թվականի հեղաշրջման կազմակերպման մեղադրաքով ցմահ ազատազրկման են դատապարտվել ՌՕՈւ նախկին հրամանատար Ակին Օզթյուրքը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին ռազմական խորհրդական Ալի Յազիչին: 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ մի խումբ զինվորներ և սպաներ…












