ընտրատեղամաս
Ավարտվել է Բելառուսի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Բելառուսում ավարտվել է 7-րդ գումարման Ներկայացուցիչների պալատի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը: Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ Տեղական ժամանակով ժամը 20։00-ին փակվել են ընտրատեղամասերը, որից հետո ընտրական հանձնաժողովները սկսել են քվեների հաշվարկը։ Բելառուսի ԿԸՀ-ի տվյալներով՝ ժամը 18։00-ի դրությամբ՝ ընտրությունները կայացել են 110 ընտրական շրջաններից 109-ում։ Մասնակցությունը կազմել է 70,72%։
ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը 48,72 տոկոս է՝ ըստ նախնական տվյալների
Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 20։00-ին տեղամասերի փակումից հետո, նախնական տվյալներով, մասնակցությունը կազմել է 48,72 տոկոս, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։ Ստորև ներկայացվում են մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների. Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 647 ընտրող (67.96 տոկոս)։ Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող…
Ուկրաինայի ընտրատեղամասերից մեկում չօգտագործված քվեաթերթիկները կացինով են կտրել
Ուկրաինայի Դնեպր քաղաքի ընտրատեղամասերից մեկում չօգտագործված քվեաթերթիկները կացնով են ոչնչացրել: Համացանցում տեսանյութ է տարածվել, որ չօգտագործված քվեաթերթիկների ստորին աջ անկյունը կտրում են կացնով, ոչ թե մկրատով: «Սովորաբար դրանք կտրել են մկրատով»,- գրված է տեսանյութին կից: https://www.facebook.com/opora.dnipro/videos/373994643312740/
Ընտրատեղամասերի 66․67%-ը դեռևս դժվարամատչելի է հաշմանդամություն ունեցող ընտրողների համար. «Ականատես»
«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վաղ առավոտից մեկնարկած ՏԻՄ ընտրությունների ընտրատեղամասերի 66․67%-ը դեռևս դժվարամատչելի է հաշմանդամություն ունեցող ընտրողների համար: https://www.facebook.com/akanatesditord/posts/841835702842855
Հարավային Օսիայում խորհրդարանական ընտրություններ են
Հարավային Օսիայում այսօր ընթանում են խորհրդարանական ընտրություններ: Sputnik գործակալության տեղեկությունների համաձայն՝ քվեարկությունը մեկնարկել է ժամանակին՝ առանց միջադեպերի։ 77 ընտրատեղամասերում կանցկացվեն ընտրություններ, որոնցից 73-ը կգործեն Հարավային Օսիայի տարածքում, 1-ը՝ Մոսկվայում, 2-ը՝ Հյուսիսային Օսիայի հյուպատոսարանի տարածքում և 1-ը՝ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում։ Ընտրությունների մասնակցում է 98 պատգամավոր: Հարավային Օսիայի իշխանություններն անվտանգության միջոցառումների շրջանակում ժամանակավորապես փակել են Վրաստանի հետ…











