լրատվական գործակալություն
Ադրբեջանը թիրախավորել է Agence France-Presse (AFP) լրատվական գործակալության մեքենային
Հովհաննես Մովսիսյանը հայտնում է, որ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային: զոհեր չկան։ https://www.facebook.com/hovhannes.movsisyan/posts/10223432222297565
Ցուցարարները Հոնկոնգում կոտրել են Xinhua լրատվական գործակալության դռները
Ծայրահեղական ցուցարարները Հոնկոնգում հերթական անարգությունների ժամանակ կոտրել են Չինաստանի Xinhua լրատվական գործակալության ապակե դռներն ու պատուհանները: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը: Նոյեմբերի 2-ին Հոնկոնգում մեկնարկել են հակակառավարական հերթական ցույցերը: Դրանց մասնակիցները կազմակերպել են անկարգություններ, ճանապարհները փակել են բարիկադներով: Իրավապահ մարմինների ծառայողները ցույցերը ցրելու համար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցաններ են կիրառել:
Փոփոխվելու է լրատվամիջոցներին անհատույց կերպով տարածքներ հատկացնելու կարգը
«Հետք»-ը գրում է «Արմինֆո» լրատվական գործակալությունը երկու օր առաջ նամակ է ստացել պետական գույքի կառավարման կոմիտեից, որ մեկ ամսից պետք է լքի Իսահակյան 28 շենքում զբաղեցրած իր տարածքը: Լրատվամիջոցին այլ տարածք տեղափոխելու առաջարկ չի արվել, իսկ գործակալությունն այժմ ունի 26 աշխատակից, որոնց այլ տարածք տեղափոխելու որևէ այլընտրանք չունի: «Հետք»-ի հետ զրույցում «Արմինֆո» լրատվական գործակալության տնօրեն…



