Կենտրոն
Գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է հանրապետության գետերում ջրի ելքերը Հունիսի 21-22-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կայացել են Հայոց պատմություն և Ֆիզիկա առարկաների միասնական քննությունները
Հունիսի 22-ին տեղի են ունեցել «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար նախապես հայտագրվել են 2759 դիմորդներ: Նրանցից 1771-ը քննություններին մասնակցելու են մարզերում, մյուսները` Երևանում: Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած տեղեկատվության համաձայն` քննություններն անց են կացվել 23 քննական կենտրոններում, որոնցից 8-ը՝ մայրաքաղաքում, 15-ը՝ մարզերում։ «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը հայտագրվել է 1377,…
Մաաթ կենտրոնը վեր է հանել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների դրսևորումները
Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների եգիպտական «Մաաթ» կենտրոնի միջազգային մարդասիրական իրավունքի բաժանմունքը հրապարակել է «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը ռազմական գործողությունների ընթացքում (Ղարաբաղյան պատերազմը որպես ուսումնասիրության առարկա)» փորձագիտական ուսումնասիրությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՅԴ Հայ դատի Եգիպտոսի հանձնախումբը: Հեղինակները, միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ սկզբունքերի ու կարգավորումների՝ հատկապես «Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին» Ժնևի 1949 թ. կոնվենցիայի…
Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում` «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2021թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել նույն վարչական շրջանի քաղաքաշինության…
Կենտրոնի թաղապետի տեղակալն ու թաղապետարանի աշխատակիցը ձերբակալվել են. հարուցվել է քրգործ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը, որոնց մասնակցությամբ այսօր՝ մայիսի 11–ին, թաղապատերանում ծեծկռտուք էր եղել, ձերբակալվել են։ Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Արմեն Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ…
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկղական գործողություններ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում: Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակն անցնում է խոհանոցի միջով, իսկ անձնակազմը ապահովված չէ հանդերձարանով: Հանրային սննդի կազմակերպութան գործունեությունը կասեցվել…
Կենտրոնի թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատանքը
Այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ (թաղապետարան)՝ պնդելով, թե իբր շենքում «ապօրինաբար ստիպում են մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին»: Այս մասին տեղեկցնում է Կենտրոն վարչական շրջանը: Հայտնում ենք, որ սույն պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Որեւէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին:…
Կենտրոնում կրկին աղբաման է այրվել
Կրկին Կենտրոն վարչական շրջան` կրկին աղբաման է այրվել: Այս մասին տեղեկանում ենք «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի Facebook-ի էջից։ «Եվս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով», – ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/YerevanWasteRemoval/posts/2908982609323331?__cft__%5B0%5D=AZVATn0gU-2dOG0RXS_DDgQYYZZAHh8hqFLueHa9HQMqLAJQTHs6lMLU9ATej6hx9QnVdyli8pPYJZmpYH9P2m-bqTZgxNFSejk25S-0L-qMlL7TToobqkuaP9zPwwVWo0mIFGDPTen-gcIzuVxhDozf&__tn__=%2CO%2CP-R
Հրաժարական է տվել Էստոնիայի վարչապետը
2016 թվականի նոյեմբերից Էստոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող իշխող «Կենտրոն» կուսակցության առաջնորդ Յուրի Ռատասը հրաժարական է տվել։ Նա այս մասին հայտարարել է կուսակցության խորհրդի նիստից հետո։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։ Նշվում է, որ ավելի վաղ կոռուպցիայի մեղադրանքներ էր առաջադրվել իր կուսակցությանն ու 5 ֆիզիկական անձի։ Ելնելով այս հանգամանքից՝ Ռատասը որոշել է հրաժարական տալ, որ «հնարավորություն…
Աշնանային էտն ամբողջ ծավալով շարունակվում է (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Facebook-ի էջում լուսանկարներ են հրապարակվել, որին կից գրված է․ «Աշնանային էտն ամբողջ ծավալով շարունակվում է, այս պահին աշխատանքներն իրականացվում են Թումանյան փողոցում։ Ընդհանուր մոտ 170 ծառ կէտվի միայն Կենտրոն վարչական շրջանում»։ https://www.facebook.com/kanachyerevanam/posts/295953941954634
Արյունաբանակում արյան պաշարների համալրման կարիք կա
Յուլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Facebook-ի էջում գրված է․ «Հարգելի հայրենակիցներ, կրկին անկնկալում ենք Ձեր աջակցությունը: Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ: Անհրաժեշտ և կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն առաջնահերթ խնդրում ենք մոտենալ A (II) RH+ (երկրորդ դրական) արյան խումբն ունեցող անձանց: Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան…
Ադրբեջանը շարունակում է հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից: «Ադրբեջանը շարունակում է հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին Ստեփանակերտում: Չեն շրջանցում նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները: Լուսանկարիչ` Դավիթ Ղահրամանյան Азербайджан продолжает наносить удары по гражданской инфраструктуре в Степанакерте. Не обходят стороной даже школы и детские сады. Фотограф Давид Каграманян»: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/801229390712990
Իրերի հավաքագրումը համակարգեք համայնքային իշխանության հետ. Քաղաքապետարան
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի երեւանցիներ, Հաշվի առնելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու հատուկ կարգավորումների վերաբերյալ (https://bit.ly/3jnfgoh), Երեւանի քաղաքապետարանը հորդորում է. Բոլոր այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք կենցաղային եւ բժշկական իրեր են հավաքում՝ Արցախ ուղարկելու համար, համակարգել գործողությունները համայնքային իշխանությունների հետ: Ձեր օգնությունը շատ…
Թումոյի յուրաքանչյուր կենտրոնում հնարավորություն կստեղծվի մինչև 320 ուսանողի ուսուցման համար. Նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախագահը հայտնում է, որ հանդիպել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: «Հարգելի ՛ հայրենակիցներ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ՝ աշխատանքային այցով Երևանում եմ: Օգտագործելով պատեհ առիթն՝ այսօր ընդունել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո»…














