Համավարակ
Վրաստանը կորոնավիրուսի 4-րդ ալիքի բռնկման շեմին է
Aliq Media-ի հաղորդմամբ՝ հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն զգուշացնում է, որ Վրաստանին սպառնում է ծանր համաճարակաբանական իրավիճակ և կորոնավիրուսի տարածման շատ բարդ՝ չորրորդ ալիք։ Այս փուլում համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման հետ կապված՝ փորձագետները կառավարությանը երեք առաջարկ են արել՝ պատվաստումների ակտիվացում, թեստավորման ընդլայնում և բոլոր կանոնների պահպանում: Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է…
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է․․․
Հուլիսի 13-ին ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը հայտնել է, որ Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբի մոտ գոյացած օտարերկրացիների հերթը պայմանավորված է օտարերկրացիների պատվաստման կարգի փոփոխությամբ: «Հերթերը կապված են նոր փոփոխությամբ, ըստ որի, ամսի 15-ից սկսած Հայաստանում պատվաստվելու իրավունք կստանան այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք 10 և ավելի օր այստեղ կանցկացնեն: Թերևս, դրանով…
Ֆրանսիայում կորոնավիրուսի 4-րդ ալիքը սպասվում է հուլիսի վերջին
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Ատալը հայտնել է, որ Ֆրանսիայում COVID-19-ի «դելտա» շտամի լայն տարածմամբ պայմանավորված, կորոնավիրուսի 4-րդ ալիքը սպասվում է հուլիսի վերջին: «Նախորդ շաբաթ նկատվում է, որ համավարակը նոր թափ է ստանում: Մենք տեսանք, որ Միացյալ Թագավորությունում առաջին անհանգստացնող նշաններից հետո ալիքի զգալի բարձրացում եղավ: Մենք այդ անհանգստացնող նշանները տեսնում ենք մեր երկրում»,-նշել է…
Գերմանիան ՀՀ քաղաքացիների համար չեղարկել է մուտքի սահմանափակումները
Գերմանիան վերանայել է այլ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի սահմանափակումները: Schengenvisainfo-ի հաղորդմամբ՝ Գերմանիան մուտքի սահմանափակումները չեղարկել է նաև ՀՀ քաղաքացիների համար: Սահմանափակումները հանվել են նաև Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Կոսովոյի, Քաթարի, Կանադայի, Հորդանանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ադրբեջանի և Բրունեյի քաղաքացիների համար: Նշվում է, որ յուրաքանչյուր ոք, ով բնակվում է այդ երկրներից մեկում, կարող է Գերմանիա մուտք գործել առանց ճանապարհորդության…
Նոր համարանիշներ ձեռք բերող քաղաքացիների սպասարկումը իրականացվում է էլեկտրոնային
Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշերի նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, ճանապարհային ոստիկանությունը հայտնում է. Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլփոստերի հասցեներին կամ…
Իսրայելում կրկին խստացրել են կորոնավիրուսի սահմանափակումները
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրի առանձին շրջաններում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկումների հետևանքով, որոշում են կայացրել խստացնել կարանտինի պահպանման պահանջները: Կրկին պարտադիր է դառնալու դիմակների կրումը միջազգային օդանավակայանում, սահմանային անցակետերում, բուժօգնության տրամադրման վայրերում: Իսրայելում կորոնավիրուսով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները հանվել էին հունիսի 1-ից, իսկ հունիսի 15-ից թույլատրվում էր չկրել դիմակ: Երկրում բնակչության զանգվածային պատվաստումները…
Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է «Վաղվա նոր հեռանկարները» խորագրով Կատարի միջազգային տնտեսական հեղինակավոր ֆորումին, որն անցկացվում է հունիսի 21-23-ը: Տարբեր երկրների առաջնորդների, համաշխարհային առաջատար ընկերությունների և կորպորացիաների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ֆինանսատնտեսական, տեխնոլոգիաների, էներգիայի, կրթության ոլորտներում որոշումներ կայացնող անձանց համախմբող ֆորումում այս տարի քննարկվում են Covid-19 համավարակի հետևանքով առաջացած տնտեսական շոկերը, ինչպես նաև դրանք…
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր. առողջապահության նախարարության կոչը
ՀՀ Առողջահության նախարարությունը տեսահոլովակ է հրապարակել, որում կոչ է արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Ավստրիայի կանցլերը Պուտինին շնորհակալություն է հայտնել Սպուտնիկ V-ի համար
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել «Սպուտնիկ V»-ի և կորոնավիրուսի դեմ պայքարում նախաձեռնությունների համար. Ավստրիայի ղեկավարի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում պատվաստանյութի աշխարհագրական ծագումը կարևոր չէ։ Նա նշել է, որ անպայամնորեն պետք է հաղթահարեն համավարակը։ «Հնարավոր չէր լինի այդ նպատակին հասնել, եթե մենք համատեղ չաշխատեինք գիտության և քաղաքականության բնագավառում: Ուստի ոչ…
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 8 832 դեպք է հայտնաբերվել մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 8 832-ով, հասնելով մինչև 5 090 249: Այս պահին Ռուսաստանում բուժումը շարունակում է 265 383 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 9 020-ով, ընդհանուր դեպքերի թիվը 4 702 599 է։ Կորոնավիուսի հետևանքով մահվան…
Լենա Նազարյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ստացել է կորոնավիրուսի դեմ չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Այս մասին Նազարյանը գրառում է կատարել Facebook-ում։ «Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական այս պատվաստանյութի կիրառումը, այն ճանաչել է անվտանգ ու արդյունավետ։ Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը»,-…
ԿորոնաՎակ պատվաստանյութն արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն է ստացել
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ (COVID-19) չինական «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն՝ հավաստիացնելով, որ այն համապատասխանում է անվտանգության, արդյունավետության և արտադրության միջազգային ստանդարտներին: ԱՀԿ-ի իմունականխարգելման գծով ռազմավարական խորհրդատվական խումբը (SAGE) նույնպես ավարտել է պատվաստանյութի վերաբերյալ իր ուսումնասիրությունը: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ պատվաստանյութը…
ՌԴ-ն աստիճանաբար դուրս է գալիս կորոնավիրուսի համաճարակից. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է երկրում կորոնավիրուսային պանդեմիայի տարածման ընթացքի մասին: Նա հայտնել է, որ վիրուսը աստիճանաբար դուրս է գալիս կորոնավիրուսի համավարակից, բայց դրա հետ կապված վտանգներն ու մտահոգությունները դեռ պահպանվում են: «Այսօր մենք հեռակա ենք շփվում: Ցավոք, համաճարակի հետ կապված վտանգները դեռևս պահպանվում են: Մենք աստիճանաբար դուրս ենք գալիս այս իրավիճակից, բայց, այդուհանդերձ,…
Վրաստանի առողջապահության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի աշխատանքի, առողջապահության, փախստականների և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նախարարության հաղորդմամբ՝ նախարարն իրեն լավ է զգում, գտնվում է ինքնամեկուսացման մեջ և շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով: Նախարարության մյուս աշխատակիցները, ովքեր շփում են ունեցել նրա հետ, գտնվում են ինքնամեկուսացման մեջ:













