հասան ռոհանի
Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Ռոհանին հույս է հայտնել, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերում հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Իսլամական Հանրապետության նախագահն իր ուղերձում քաջառողջություն, հաջողություն և բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին:
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Քարաջ քաղաքի մոտ Բոինգ 707 օդանավի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով ոգու ամրություն և համբերություն՝ ծանր վիշտը հաղթահարելու համար:
Ֆրանսիայի կոչը Իրանին
Ֆրանսիան կոչ է անում Իրանին` դադարեցնել ցանկացած գործունեություն, որը կապված է միջուկային զենք կրելու ունակ բալիստիկ հրթիռների հետ: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Նշենք, որ երեկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ժամանակներս մտադիր է երկու արբանյակ արձակել` հայրենական հրթիռակիրներով:
ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի պակաս ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից. Հասան Ռոհանի
ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի պակաս ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ խորհրդարանում ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որն Իրանում սկսվում է մարտի 21-ին: «Եթե երկրում ավելի ակտիվ դեր խաղար մասնավոր սեկտորը, և գործերը հիմնականում ընկած լինեին մասնավոր սեկտորի ուսերին, այսօրվա դրությամբ պատժամիջոցների…
«Իրանը նպատակ ունի ընդլայնել էներգետիկ ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը», – Հասան ռոհանի
«Իրանը նպատակ ունի ընդլայնել էներգետիկ ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունն ու պատրաստ է երկարաժամկետ հեռանկարում ամբողջովին բավարարել հարևան Թուրքիայի էներգառեսուրսների պահանջը», – հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանի։





