ՀՀ կառավարության ծրագիր
«Տնտեսական հեղափոխություն քաղաքացին ո՞նց անի». Գևորգ Պետրոսյան
«Քաղաքացին արդեն իր հեղափոխությունը արել ա, էլի ի՞նչ անի, տնտեսական հեղափոխություն ո՞նց անի քաղաքացին, սոված մարդը ո՞նց անի տնտեսական հեղափոխություն»,- ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն պնդումների, որ քաղաքացին պետք է մասնակցի տնտեսական հեղափոխությանը: Մանրամասները՝ տեսանյութում.
Ֆինանսների նախարարը չի կարծում, թե կառավարության ծրագիրը չափելի չէ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայն չէ Ազգային ժողովի պատգամավորների այն դիտարկմանը, որ թվերի բացակայության պատճառով Կառավարության ներկայացրած ծրագիրն անչափելի է: Այս մասին Ջանջուղազյանն ասաց փետրվարի 13-ին՝ Ազգային ժողովում պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին: «Որ կարող է այդպիսի տեսակետ գոյություն ունենալ, իհարկե, համաձայն եմ, բայց, որ դա միակ ճանապարհն է հսկողություն իրականացնելու, բնավ համաձայն չեմ: Որովհետև…
ԲՀԿ-ն կառավարության ծրագրի վերաբերյալ երեք հիմնական առաջարկ ունի
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ երեք առաջարկ ունի, որի ընդունումից կամ մերժումից էլ պայմանավորված կլինի խմբակցության քվեարկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Առաջինը՝ պետք է ձևակերպել ծրագրի կատարման ռիսկերն ու երաշխիքները, երկրորդը՝ ծրագրի մեջ լրացնել համապատասխան ժամանակացույց, ըստ տարիների, երրորդը՝…
Պատգամավորի կարծիքով նոր ծրագիրը հիշեցնում է Կ.Կարապետյանի կառավարության ծրագիրը
«Պարոն վարչապետ, կառավարության ծրագիրը ներկայացրիք շատ էմոցիոնալ, քաղաքական, գրեթե հանրահավաքներում Ձեր ելույթների պես, բայց այդ էմոցիաներից բացի առարկայական ոչինչ չստացանք»,- ԱԺ ամբիոնից ելույթի ընթացքում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Գորգիսյանը նշեց՝ բերել եք Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին մոտ ծրագիր, որն անցյալ տարի դուք անվանում էիք «կենաց»: «Խոսում եք պարենային անվտանգության մասին, բայց…
Դիտարկվում է ընտանիքի փոխարեն երեխային նպաստառու դարձնելու հնարավորությունը
Փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին ասաց, որ կառավարությունը դիտարկում է ընտանիքի փոխարեն երեխային նպաստառու դարձնելու հնարավորությունը: «Մենք հիմա ընտանեկան նպաստ տալիս ենք այն ընտանիքներին, որտեղ երեխաներ կան, բայց, երբ ընտանիքի հայրը սկսում է աշխատել և որոշակի եկամուտներ ձեռք բերել, մեր առաջին ռեակցիան լինում է այն,…
Կքննարկվի դատավորներին սոցիալական փաթեթի շահառուների ցանկում ներառելու հարցը
ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի դատավորներին սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված նախագիծ: Դրանով դատավորները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվեց կառավարության ծրագրի շրջանակում դատական իշխանության անկախության և սոցիալական երաշխիքների ստեղծման մասին: Նիկոլ Փաշինյանը նշեց`…
Վարչապետին դուր է գալիս կառավարման խորհրդարանական համակարգը
Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս խորհրդարանական կառավարման մոդելը։ «Խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի: Բայց մեր Սահմանադրության համաձայն՝ ես հիմա կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, և շատ լայն քննարկում է տեղի ունենում: Եթե ես հիմա այս առիթները չունենայի և լինեի նախկին լիազորություններով նախահագ, ես այդ կարգավիճակին չէի…
Փոխվարչապետն իրեն «գորշ կարդինալ» չի համարում
ՀՀ Ազգային Ժողովում քննարկվում է կառավարության ծրագիրը։ Հերթական ընդմիջման ժամանակ, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողի այն հարցին, թե՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ իրեն ներկայացնում են որպես «գորշ կարդինալ», որոշումներ կայացնող և ասում են, թե մարդկանց «տեղավորում» է աշխատանքի, պատասխանեց. «Գորշ են ներկայացնում այն մարդկանց, ովքեր որ լիազորություններ որպես այդպիսին՝ ֆորմալ չունեն։Ես…
Վարչապետը հանձնարարել է կաբելային հեռուստափաթեթ տրամադրողներին ստվերից դուրս բերել
Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40%։ ՀՀ վարչապետի կարծիքով՝ պատճառը ոլորտներն են, որոնց ստվերային գոյությունը չի էլ նկատվում: «Որ Հայաստանում ահռելի ստվեր կա, այդ մասին, կարծում եմ, նույնիսկ կարիք չկա խոսելու: Արժույթի միջազգային կազմակերպությունը Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40%,…
ՀՅԴ հայտարարությունը կառավարության ծրագրի վերաբերյալ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել կառավարության ծրագրի և կառուցվածքի վերաբերյալ, որում ասված է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարությունը կազմավորվեց` Սահմանադրության և օրենքի կամայական մեկնաբանությամբ, հիմք ընդունելով առաջիկայում իրականացվելիք կառուցվածքային փոփոխությունների մտադրությունը, իսկ իրականում մի շարք նախարարությունների գործունեության չհիմնավորված (սպասվելիք) դադարեցումը: Հակառակ իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին և հանձնառություններին՝ կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի…
Ձևավորել քաղաքացի-իրավապահ համագործակցության նոր մշակույթ․ կառավարության անելիքը ներքին անվտանգության ոլորտում
Ներքին անվտանգության ապահովման ոլորտում առաջնային խնդիրներից է հանցավորության մակարդակի շարունակական նվազումը, կատարված հանցագործությունների բացահայտման մակարդակի շարունակական բարձրացումը: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ «Այս գործում կարևորագույն հայեցակարգային առաջնահերթությունը քաղաքացի-իրավապահ մարմիններ համագործակցության նոր մշակույթի ձևավորումն ու ամրապնդումն է», – նշվում է փաստաթղթում։ Դրա համար, ըստ ծրագրի, պետք է իրականացնել հետևյալ քայլերը․ բարձրացնել…












