ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
ՀՅԴ հայտարարությունը կառավարության ծրագրի վերաբերյալ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել կառավարության ծրագրի և կառուցվածքի վերաբերյալ, որում ասված է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարությունը կազմավորվեց` Սահմանադրության և օրենքի կամայական մեկնաբանությամբ, հիմք ընդունելով առաջիկայում իրականացվելիք կառուցվածքային փոփոխությունների մտադրությունը, իսկ իրականում մի շարք նախարարությունների գործունեության չհիմնավորված (սպասվելիք) դադարեցումը: Հակառակ իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին և հանձնառություններին՝ կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի…

