հունաստան
«Այսօր պատմական օր է». Ցիպրաս
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Սկոպիեի հետ համաձայնագրի վավերացումը պատմական իրադարձություն է Հունաստանի եւ Հյուսիսային Մակեդոնիայի համար, այս մասին հաղորդում է «Protothema»- ը: «Այսօր պատմական օր է: Հունաստանը պաշտպանում է իր պատմության կարեւոր մի հատվածը՝ հին հունական Մակեդոնիայի ժառանգությունը: Այսօր մենք գրում ենք նոր էջ բալկանների համար », – ասել է Ցիպրասը: Նրա…
Հունական խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ 130 մարդ է ձերբակալվել
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գտնվող խորհրդարանի շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ 130 տեղի բնակիչ է ձերբակալվել, հայտնում է CTB-ն: Նշվում է, որ հանրահավաքին հազարավոր մարդիկ են մասնակցում: Ցուցարարները դեմ են Մակեդոնիայի անվանումը Հյուսիսային Մակեդոնիայով փոխարինմանը: Սկզբում ցույցերը խաղաղ էին, սակայն ավելի ուշ մասնակիցները սկսել են իրավապահների ուղղությամբ շշեր և քարեր նետել: Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր…
Ցույցեր և զանգվածային ձերբակալություններ` Հունաստանում
Հունաստանում շարունակվում են Մակեդոնիայի հետ համաձայնագրի դեմ հանդես եկողների ցույցերը. հայտնում է РИА Новости-ն: Ոստիկանությունն երեկ ձերբակալել է 133 անձի և աջակողմյան կազմակերպություններից 10 մարդու: Դա տեղի է ունեցել ցույցերի ժամանակ և դրանից հետո` անկարգությունների ժամանակ: Համաձայնագիրը, որի համաձայն` Մակեդոնիան փոխում է իր անվանումը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության, իսկ Հունաստանը այլևս դեմ չի լինում բալկանյան հարևանի`…
Բնակչությանը ցուցաբերվող սոցիալական աջակցությամբ Ֆրանսիան առաջինն է
Ֆրանսիայում բնակչությանը ցուցաբերվող պետական սոցիալական աջակցությունը վճարումների ծավալով 2018թ.-ին կազմել է երկրի ՀՆԱ-ի 32 տոկոսը: Այդ ցուցանիշով, որը ներառում է նաև ՝կենսաթոշակային ապահովության մակարդակը, բուժօգնության համակարգում բնակչության ընդգրկվածությունը, աշխատատեղերի տրամադրումը, Ֆրանսիան գերազանցել է աշխարհի մնացած բոլոր զարգացած երկրներին: Այս մասին նշված է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տարեկան զեկույցում: Երկրորդ տեղում է Բելգիան (28,9…
Հունաստանում ուսուցիչների բողոքի ցույցերը շարունակվում են
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են ուսուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաներն ընդդեմ աշխատանքի ընդունման նոր օրենքի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի և կառավարության շենքերի առջև: Նրանցից մի քանիսը նույնիսկ փորձել են մուտք գործել խորհրդարան, ինչին ի պատասխան՝ իրավապահները սկսել են հետ մղել ցուցարարներին: Հունաստանում ցույցերը…
Հունաստանի պաշտպանության նախարարը ի նշան բողոքի հրաժարական տվեց
Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հրաժարական տվեց՝ ի նշան բողոքի ընդդեմ Մակեդոնիայի հետ գործարքի: Գործարքի էությունը կայանում է նրանում, որ Աթենքը չի խոչընդոտի Մակեդոնիայի փորձերին՝ միանալ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: Մակեդոնիայի անվանափոխության հետ կապված պատմության պատճառով ես չեմ կարող մնալ նախարարի աթոռին», ասել է Կամենոսը: Հիշեցնենք, որ Հունաստանն առ այսօր պնդում էր, որ Մակեդոնիան իր շրջաններից…
Մերկելը չի պատասխանել Հունաստանի ռազմատուգանքների պահանջին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Աթենքում կայացած բանակցությունների ընթացքում ընդունել է նացիստների հանցագործության համար պատասխանատվությունը Հունաստանի օկուպացման ժամանակ, սակայն չի պատասխանել վնասը հատուցելու և այսպես կոչված օկուպացիոն փոխառությունը վերադարձնելու Հունաստանի պահանջին: Հունաստանն ավելի քան 300 միլիարդ եվրո է գնահատում կորուստները 1941 – 1944 թվականներին գերմանական օկուպացումից և գերմանացիների կողմից հարկադրարաբար վերցված փոխառությունից: Հունաստանի ղեկավարությունը պարբերաբար բարձրացնում…
Աթենքում ցրտի և ձյան պատճառով փակվել են դպրոցները
Հունաստանում ձյուն Է տեղացել, լույս հունվարի 8-ի գիշերը ձնատեղում Է եղել Աթենքում, եղանակի պատճառով փակվել են դպրոցները Ատտիկա մայրաքաղաքային տարածաշրջանի շրջանների մեծ մասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հունաստանում տեղումնառատ եղանակ Է հաստատվել դեկտեմբերի վերջին, ձյուն Է տեղացել երկրի հյուսիսում եւ կենտրոնական մասում, մի քանի շրջաններում գրանցվել են տեղատարափներ: Անբարենպաստ եղանակի զոհ Է դարձել արդեն երեք մարդ:…
Աթենքում անարխիստները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան շենքի վրա
Աթենքում անարխիստները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան շենքի վրա։ «Ռուբիկոն» անվանումը կրող խմբավորումը կարմիր ներկով լցված շշեր է նետել շենքի ուղղությամբ,- այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Խմբավորման անդամները ԱՄՆ-ին մեղադրում են Հունաստանի ներքին գործերին միջամտելու համար: Աղբյուրի փոխանցմամբ խմբավորման անդամները ներկով են պատել դեսպանության մուտքը: Միջադեպից հետո ձերբակալվել է 8 մարդ:
Թուրքական օդուժը հատել է հունական սահմանը
Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Եվանգելոս Ապոստոլակիսն անդրադարձել է նախօրեին Էգեյան ծովում գրանցված դեպքին: «Եթե նրանք մոտենան մեր կղզիներին, մենք նրանց կոչնչացնենք: Մեր կառավարությունը նույնպես նման դիրքորոշում ունի»,- մասնավորապես նշել է Ապոստոլակիսը: Նշենք, որ օրեր առաջ թուրքական զինուժի կործանիչները, էգեյան ծովի վրա հատել էին թուրք-հունական սահմանը և հունական օդային տարածքում անցկացրել երկու րոպեից ավելի,…
2019թ․ գերմանացիների համար նախընտրելի զբոսաշրջային ուղղությունը կլինի Թուրքիան
Թուրքիայի «Հյուրանոցատերերի և տուրօպերատորների միջերկրածովյան միությունը» (AKTOB) վերլուծել է գերմանական «Traveltainment» զբոսաշրջային ընկերության ներկայացրած վիճակագրական տվյալները։ Ըստ այդմ՝ 2019 թվականի ամառային հանգստի համար գերմանացիների կողմից կատարվող ամրագրումները հիմնականում ուղղված են դեպի Թուրքիա և Եգիպտոս։ Իսկ դեպի Իսպանիա և Հունաստան ուղևորությունների նկատմամբ հետաքրքրությունը Գերմանիայի բնակչության շրջանում զգալիորեն նվազել է։ Մասնավորապես մեծ է դեպի Անթալիա տոմսերի ամրագրումների…











